Հա

Այլ

07/07/2019 - 10:10

Սննդաբանը ներկայացրել է, թէ ինչ օգտակար յատկութիւններով է օժտւած պանիրը

Պանիրը շատ համեղ ու օգտակար մթերք է, սակայն այժմ գիտնականները եկել են այն եզրայանգման, որ այն կարող է շատ աւելի օգտակար լինել, քան նախկինում էր ենթադրւում:

«alikonline.ir» - Պանիրը շատ համեղ ու օգտակար մթերք է, սակայն այժմ գիտնականները եկել են այն եզրայանգման, որ այն կարող է շատ աւելի օգտակար լինել, քան նախկինում էր ենթադրւում:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս գրում է «Medikforum.ru» կայքը՝ «ELLE Australia» ամսագրին յղումով՝ պանրի շատ տեսակներ պարունակում են սպերմիդին՝ նիւթ, որի գործածութիւնը մասնագէտների կարծիքով կարող է պաշտպանել մարդուն սրտանօթային հիւանդութիւնների զարգացումից:

Սակայն սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելումը պանրի միակ օգտակար յատկութիւնը չէ: Այն նաեւ զգալիօրէն նւազեցնում է արեան մէջ շաքարի մակարդակն ու հարուստ է մեծ քանակութեամբ կալցիումով: Մի շարք հետազօտութիւններ ցոյց են տւել, որ իր այս յատկութիւնների շնորհիւ պանրի գործածութիւնն օգնում է կանխարգելել շաքարային դիաբետը:

Սննդաբան Շարլոտա Ստիրլինգ-Ռիդի խօսքով՝ պանիրը պէտք է առողջ սննդակարգի մասը կազմի եւ լինի միայն չափաւոր քանակութեամբ: «Պանիրը պարունակում է կալցիում, ցինկ եւ այլ կարեւոր սննդարար նիւթեր, սակայն այն նաեւ հարուստ է ճարպերով ու կալորիաներով, ուստի քաշի մասին հոգ տալու դէպքում պէտք չէ չարաշահել այս մթերքը»,- բացատրում է մասնագէտը:

Սննդաբանը խորհուրդ է տալիս նախապատւութիւնը տալ պանիրի այն տեսակներին, որոնք ունեն համեմատաբար ցածր իւղայնութիւն: Կարելի է ուտել կաթնաշոռ կամ պանրի սպիտակ տեսակներ, մոցարելա, ռիկոտա, այծի կաթով պատրաստւած փափուկ պանիր եւ այլն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։