Հա

Այլ

11/07/2019 - 08:10

«Forbes»-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրւող յայտնիների վարկանշային աղիւսակը

«Forbes» hեղինակաւոր ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրւող յայտնիների վարկանշային աղիւսակը, որում 100 անուն է ընդգրկւել:

«alikonline.ir» - «Forbes» hեղինակաւոր ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրւող յայտնիների վարկանշային աղիւսակը, որում 100 անուն է ընդգրկւել: Տեղեկացնում է «Tert.am»-ը:

Աղուսակը գլխաւորում է ամերիկացի երգչուհի Թէյլոր Սւիֆթը: 29-ամեայ երգչուհին 2018 թ.-ի յունիսից մինչեւ 2019 թ.-ի յունիս 185 մլն. դոլար է վաստակել: Նշւում է, որ 2018 թ.-ին «Reputation» ձայնասկաւառակի շրջանակներում նրա շրջագայութիւնը 266.1 մլն. դոլարով ամենաեկամտաբերն է դարձել ԱՄՆ-ի պատմութեան մէջ:

Երկրորդ հորիզոնականում յայտնւել է 21-ամեայ մոդել, ձեռնարկատէր եւ հեռուստաաստղ Քայլի Ջեները: Նա մէկ տարւայ մէջ 170 մնլ. դոլար է վաստակել: Լաւագոյն եռեակը եզրափակում է 42-ամեայ ռեփեր Քանյէ Վեսթը՝ 150 մլն. դոլարով:

Ամենաբարձր վարձատրւող աստղերի թոփ տասնեակում յայտնւել է արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնէլ Մեսսին (127 մլն. դոլար), բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը (110 մլն. դոլար), պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտինանու Ռոնալդուն (109 մլն. դոլար), բրազիլացի ֆուտբոլիստ Նէյմարը (105 մլն. դոլար), ինչպէս նաեւ ամերիկեան «The Eagles» ռոք խումբը (100 մլն. դոլար), ամերիկացի հոգեբան եւ հեռուստահաղորդավար Ֆիլ Իգըլսը (95  մլն դոլար) եւ մեքսիկացի բռնցքամարտիկ Սայլ Ալւարեսը՝ Կանելօ մականունով (94 մլն. դոլար):

Աղիւսակը եզրափակում է կանադացի երգչուհի Սելին Դիոնը՝ 37.5  մլն. դոլար եկամտով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։