Հա

Այլ

11/07/2019 - 08:20

585 հազար դոլար. Լոնդոնում աճուրդով վաճառւել է «Եւգենի Օնեգին» վէպի առաջին հրատարակութիւնը

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի է ունեցել «Ռուս գրականութեան ոսկեդարը» խորագրով աճուրդը, որի ժամանակ վաճառւել է Ալեքսանդր Պուշկինի «Եւգենի Օնեգին» չափածոյ վւպի առաջին հրատարակութիւնը, որը լոյս է տեսել 1825 թ.-ին:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի է ունեցել «Ռուս գրականութեան ոսկեդարը» խորագրով աճուրդը, որի ժամանակ վաճառւել է Ալեքսանդր Պուշկինի «Եւգենի Օնեգին» չափածոյ վւպի առաջին հրատարակութիւնը, որը լոյս է տեսել 1825 թ.-ին: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «Lenta.ru-ն»`«Christie’s» աճուրդի տանը յղումով:

Գրքի դիմաց շուրջ 585 հազար դոլար է վճարւել, ինչը եռակի գերազանցել է 150-200 հազար դոլարի նախնական գնահատականը: 

«Եւգենի Օնեգին»-ից բացի, աճուրդի է հանւել եւրոպական մասնաւոր հաւաքածուներից ռուս դասական գրականութեան եւս 120 հազւագիւտ գիրք: Բոլոր վաճառւած նմուշների ընդհանուր արժէքը մօտ 2.84 մլն. դոլար է կազմել: 

Երկրորդ ամենաթանկ գիրքը Նիկոլայ Գոգոլի «Երեկոները Դիկանկային կից ագարակում» պատմւածքների հաւաքածուի առաջին հրատարակութիւնն է եղել, որը վաճառւել է 218 հազար դոլարով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։