Հա

Այլ

14/07/2019 - 09:50

Ինչո՞ւ են օտար ցեղի մարդիկ իրար նման թւում. գիտնականները բացատրել են հանելուկային երեւոյթը

Յաճախ թւում է, թէ ուրիշ էթնիկական խմբի ներկայացուցիչներն ասես «նոյն դէմքն ունեն»։ Եւրոպացիներին, օրինակ, բոլոր ասիացիներն իրար նման են թւում։ Ինչո՞ւ։

«alikonline.ir» - Յաճախ թւում է, թէ ուրիշ էթնիկական խմբի ներկայացուցիչներն ասես «նոյն դէմքն ունեն»։ Եւրոպացիներին, օրինակ, բոլոր ասիացիներն իրար նման են թւում։ Ինչո՞ւ։ Այս մասին գրում է «News.am»-ը:

Սթենֆորդի եւ Կալիֆորնիայի համալսարանների մասնագէտների վերջին հետազօտութիւնները ցոյց են տւել, որ առաջին հայացքից «օտարների» արտաքին անհատական տարբերութիւններն ընկալելու անընդունակութիւնը մեր ուղեղում է։

Գիտնականները հետաքրքիր փորձ են իրականացրել, որին մասնակցել է եւրոպոիդ խմբի 17 ներկայացուցիչ, որոնց ցոյց են տւել մարդկանց լուսանկարներ, որոնք պատկանել են եւրոպոիդ եւ նեգրոիդ ռասաներին։ Միեւնոյն ժամանակ, կատարւել է ուղեղի սքանաւորում։ Գիտնականներին հետաքրքրում էր գլխուղեղի կեղեւի ակտիւութիւնը, քանի որ հէնց նա է մշակում տեսած պատկերները։

Ինչպէս պարզւել է, տեսողական կեղեւի գերզգայուն հատւածն այնպէս է «տրամադրւած», որ ճանաչի այն նոյն ռասայի մարդկանց դէմքերի անհատական տարբերութիւնները, ինչ եւ ինքը՝ այդ մարդը, իսկ ահա միւս ռասայի մարդկանց դէմքերին այն աւելի քիչ է արձագանքում։

Գիտնականների խօսքով՝ սա բնածին մեխանիզմ է, որն ակտիւացել է տեսողական տեղեկատւութեան ամենավաղ փուլում։ Այս մեխանիզմը հեռաւոր անցեալում բերել է էւոլիւցիոն օգուտ, բայց հիմա դրանից առանձնակի օգուտ չկայ, աւելին՝ այն կարող է ընկնել նախապաշարմունքների հիմքում։

Ինչպէս նշում են, այդ մեխանիզմը կարելի է վերահսկել, եթէ առկայ են նպատակներ եւ մոտիւացիա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։