Հա

Այլ

04/08/2019 - 08:10

Գեր մարդիկ իրօք աւելի մեծ բաւականութիւն են ստանում ուտելիքից. հետազօտութիւն

Մարմնեղ մարդիկ աւելի մեծ բաւականութիւն են ստանում ուտելիքից։ Այս մասին հետազօտութիւնը հրապարակւել է Journal of the Academy of Nutrition and Dietetics ամսագրում։

«alikonline.ir» - Մարմնեղ մարդիկ աւելի մեծ բաւականութիւն են ստանում ուտելիքից։ Այս մասին հետազօտութիւնը հրապարակւել է Journal of the Academy of Nutrition and Dietetics ամսագրում։ Գրում է News.am-ը:

Գիտական աշխատանքի հեղինակները նշում են. այն, որ գեր մարդկանց համար ուտելիքն աւելի համեղ է թւում, կարող է բացասական հետեւանքներ ունենալ եւ ճարպակալում առաջացնել։

Այովայի համալսարանի գիտնականները ընդհանուր առմամբ դիտարկել են 18-75 տարեկան 290 կամաւորականի, որոնցից 78-ն ունեցել է աւելորդ քաշ, իսկ 51-ը՝ տառապել ճարպակալմամբ։ Բոլոր փորձարկւողները պէտք է կտորներով ուտէին շոկոլադի անսահմանափակ քանակութիւն՝ ելնելով սեփական ցանկութիւնից։ Արդիւնքում՝ նւազագոյն ցուցանիշը երկու կտորն էր, առաւելագոյնը՝ 51։

Պարզւեց, որ ճարպակալում ունեցող մարդիկ շոկոլադից աւելի մեծ բաւականութիւն են զգացել իւրաքանչիւր նոր կտորի հետ։ Արդիւնքում՝ յագենալու պատճառով առաջացող համային զգացողութիւնները բթացնելու համար նրանք պէտք է աւելի շատ շոկոլադ ուտէին։

Գիտնականները յոյս ունեն, որ իրենց հետազօտութիւնը կօգնի աւելի լաւ հասկանալ ճարպակալման առաջացման մեխանիզմը եւ մշակել դրա կանխման նոր մեթոդներ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։