Հա

Այլ

06/08/2019 - 08:00

Որոնողական համակարգերի սեփականատէրերը պէտք է վճարեն Google-ին

Սկսած արդէն յաջորդ տարւանից՝ ԵՄ երկրներում Android-ի օգտատերերի սմարթֆոններում կաւելանայ նոր գործառոյթ: Google-ը կառաջարկի այդ օգտատէրերին ընտրել մի քանի որոնողական համակարգեր:

«alikonline.ir» - Սկսած արդէն յաջորդ տարւանից՝ ԵՄ երկրներում Android-ի օգտատերերի սմարթֆոններում կաւելանայ նոր գործառոյթ: Google-ը կառաջարկի այդ օգտատէրերին ընտրել մի քանի որոնողական համակարգեր: Միայն թէ այդ ցանկում յայտնւելու համար որոնողական համակարգերի սեփականատէրերը ստիպւած կը լինեն վճարել Google-ի ներկայացուցիչներին: Ըստ News.am-ի՝ գրում է Planet Today-ը:

«Որոնողական ընտրութեան» գաղափարը ծագել է միջազգային կորպորացիայի ղեկավարների մօտ ոչ պատահական: Այդ որոշման վրայ ազդել է շուրջ 5 մլրդ. դոլար տուգանքը, որը ԵՄ-ը ներկայացրել էր Google-ին հակամենաշնորհային օրէնսդրութիւնը խախտելու համար: Այդ նորամուծութիւնը դուրս չէր եկել կորպորացիային, եւ դրա ղեկավարութիւնը որոշել էր այլեւս չյայտնւել այդպիսի տուգանքների ծուղակում:

Հէնց այդ պատճառով այլ որոնողական համակարգեր ունեցողները հնարաւորութիւն կունենան մրցել Google-ի հետ իրենց օգտատէրերի համար: Այժմ սմարթֆոնն առաջին անգամ միացնելուց յետոյ կը յայտնւի մի քանի որոնողական համակարգերով, այդ թւում՝ Google-ով, համապատասխան պատուհանը:

Այդ դաշտում յայտնւել բոլոր այլ ցանկացողները պէտք է անցնեն յատուկ ընթացակարգ: Յատկապէս գրաւել իրենց տեղն աճուրդում, որը Google-ն իրականացնելու է իւրաքանչիւր երկրի համար առանձին: Իսկ եթէ մասնակիցների ցանկը չյաջողւի համալրել, թափուր տեղերը կը տրւեն պատահական թեկնածուներին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։