Հա

Այլ

10/08/2019 - 08:10

Աւստրալիայում ընտրել են մայրցամաքի ամենադուրեկան կոալային

Համազգային մրցոյթի ընթացքում 1 միլիոնից աւելի աւստրալացիներ ընտրել են մայրցամաքի ամենագրաւիչ կոալային:

«alikonline.ir» - Համազգային մրցոյթի ընթացքում 1 միլիոնից աւելի աւստրալացիներ ընտրել են մայրցամաքի ամենագրաւիչ կոալային: Ինչպէս յայտնել է Tourism Australia պետական պորտալը, որն անցկացրել է քւէարկութիւնը, յաղթել է ութ ամսական Տալոուն՝ Գոլդ Կոստայում գտնւող Paradise Country Nature Park արգելոցից: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Համաժողովրդական մրցոյթն ամբողջ երկրում ընթանում էր երկու ամիս: Այդ ժամանակաշրջանում ժիւրիի հասցէով կոալաների հարիւրաւոր լուսանկարներ են ստացւել ամբողջ մայրցամաքից, բայց նախնական ընտրութիւնից յետոյ մրցոյթի քառորդ եզրափակիչ է անցել միայն 70 յաւակնորդ: Կիսաեզրափակիչի մասնակիցներին որոշելու համար պորտալի աշխատակիցների թիմը քւէարկութիւն է անցկացրել սոցիալական ցանցերում եւ դրա արդիւնքներով կազմել յաւակնորդների եզրափակիչ ցուցակը, որում յայտնւել է 13 կոալա: Հէնց այդ ցուցակն էլ դրւել է համաժողովրդական քւէարկութեան:

«Եզրափակիչ քւէարկութիւնը տեւել է ուղիղ 24 ժամ: Մէկ օրում դրան հասցրել է մասնակցել 1 մլն. մարդ, եւ բացարձակ առաջատար է դարձել Տալոուն՝ Գոլդ Կոստայի ազգային արգելոցից: Նրա լուսանկարների վերաբերեալ մենք ստացել ենք տասնեակ հազարաւոր հիացական մեկնաբանութիւններ: Բայց, անկեղծ ասած, եզրափակիչ քւէարկութիւնից աւելի շատ մեզ ապշեցրել է մրցոյթն ինքը. մենք ամենեւին չէինք սպասում, որ այսքան շատ մարդիկ մեզ կուղարկեն մեր հարազատ կոալաների նման գեղեցիկ լուսանկարներ»,- գրել է պորտալի՝ զբօսաշրջութեան գծով մենեջեր Նիկ Հենդերսոնը, որը մրցոյթի ժիւրիի կազմում էր, հաղորդել է «ՏԱՍՍ» գործակալութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։