Հա

Այլ

18/08/2019 - 09:10

ԱՄՆ-ում աճուրդով վաճառել են Ջէյմզ Բոնդի լրտեսական աւտոմոբիլը

Ջէյմզ Բոնդի 1965 թւականի Aston Martin DB5 աւտոմոբիլը, որը հանդերձւած է մի շարք լրտեսական գործառոյթներով, 6.4 միլիոն դոլարով վաճառւել է ԱՄՆ-ի Մոնտերէյ քաղաքի Sotheby՚s-ի աճուրդում:

«alikonline.ir» - Ջէյմզ Բոնդի 1965 թւականի Aston Martin DB5 աւտոմոբիլը, որը հանդերձւած է մի շարք լրտեսական գործառոյթներով, 6.4 միլիոն դոլարով վաճառւել է ԱՄՆ-ի Մոնտերէյ քաղաքի Sotheby՚s-ի աճուրդում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Աշխարհում ամենայայտնի աւտոմոբիլը՝ Ջէյմզ Բոնդի 1965 թւականի այդ Aston Martin DB5-ը հէնց նոր վաճառւեց 6.4 միլիոն դոլարով: Մոնտերէյում Sotheby՚s-ի աճուրդը նոր ռեկորդ սահմանեց DB5-ի համար»,- ասած է Twitter-ում Sotheby՚s-ի օգտահաշւում: Գնորդը, որի անունը չեն յայտնում, կարող է ճանապարհներով շրջել 007 գործակալի աւտոմոբիլով, որը հանդերձւած է «լրտեսական գործառոյթներով»:

Այդ աւտոմոբիլն ստեղծւել է Բոնդի մասին ֆիլմերի համար: Aston Martin ընկերութիւնը DB5 մոդելը թողարկել է 1963-ից մինչեւ 1965 թւականը: Կինոէկրանին աւտոմեքենան առաջին ագամ յայտնւել է 1964 թւականին «Գոլդֆինգեր» կինոնկարում՝ գաղտնի ծառայութեան բրիտանցի գործակալ Ջէյմզ Բոնդի մասին շարքի երրորդ ֆիլմում:

Այդ ժապաւէնում յատուկ գործակալի դերը կատարել է շոտլանդացի դերասան Շոն Քոներին: Մինչ օրս բրիտանացի գերլրտեսի մասին նկարահանւել է 24 ֆիլմ: Կինոնկարները վիթխարի յաջողութիւն են ունեցել հանդիսատեսների շրջանում. ընդհանուր դրամարկղային մուտքերը կազմել են աւելի քան 10 միլիարդ դոլար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։