Հա

Այլ

22/08/2019 - 08:10

Երկնաքարերի կտորներ, լուսնային բեկոր, թանկարժէք քարեր. Caviar բրենդը ներկայացրել է iPhone 11-ի՝ տիեզերական թեմայով տարբերակը

Apple ընկերութեան iPhone 11 սմարթֆոնի թողարկմանն ընդառաջ թանկարժէք իրերի Caviar բրենդը յայտարարել է iPhone-ի յարմարեցւած տարբերակի թողարկման մասին:

«alikonline.ir» - Apple ընկերութեան iPhone 11 սմարթֆոնի թողարկմանն ընդառաջ թանկարժէք իրերի Caviar բրենդը յայտարարել է iPhone-ի յարմարեցւած տարբերակի թողարկման մասին: Ըստ Tert.am-ի՝ գրում է luxurylaunches.com-ը:

iPhone-ի այս տարբերակը, որը կը կրի Universe Diamond անունը, զարդարւած է թանկարժէք քարերով, ինչպէս նաեւ իրական տիեզերանաւի փոքրիկ կտորով եւ երկնաքարերի ու Լուսնից բերած քարերի բեկորներով:

iPhone 11-ի՝ Տիեզերական թեմայով տարբերակը 3 տեսախցիկ ունի: Սմարթֆոնի յետեւի հատւածը զարդարւած է ուղեծիրներ խորհրդանշող ոսկեգոյն գծերով, մինչդեռ մոլորակները եւ այլ տիեզերական մարմինները ներկայացւած են թանկարժէք քարերի տեսակով՝ ներառեալ ադամանդ, ռուբին, շւէյցարական կապոյտ տոպազ եւ այլն: Դիզայնի կենտրոնում իրական ժամացոյց է:

Caviar-ի՝ iPhone 11-ի յարմարեցւած շարքն ունի աւելի մատչելի մոդելներ, որոնց գինը սկսւում է 4.400 դոլարից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։