Հա

Այլ

29/08/2019 - 08:00

Nokia-ն կը վերաթողարկի կոճակներով լեգենդար հեռախօսը

HMD Global ընկերութիւնը, որը Nokia բրենդի սեփականատէրն է, պատրաստւում է վերաթողարկել կոճակներով հեռախօսը։ Այս անգամ ընկերութեան ղեկավարութիւնն ընտրել է Nokia 110 մոդելը, որը ոչնչով աչքի չընկնող խնայողական սարք է՝ թողարկւած 2012-ին:

«alikonline.ir» - HMD Global ընկերութիւնը, որը Nokia բրենդի սեփականատէրն է, պատրաստւում է վերաթողարկել կոճակներով հեռախօսը։ Այս անգամ ընկերութեան ղեկավարութիւնն ընտրել է Nokia 110 մոդելը, որը ոչնչով աչքի չընկնող խնայողական սարք է՝ թողարկւած 2012-ին: Ըստ News.am-ի՝ տեղեկացնում է Planet-today-ը։

Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ կոճակաւոր հեռախօսները մինչեւ այժմ մեծ հեղինակութիւն են վայելում, դրա համար պարզ հեռախօսների արտադրութիւնը, ինչպէս գլխի են ընկել HMD Global-ում, բաւական շահաւէտ գործ է։

Այժմ կուլտային մոդելները, հաւանաբար, վերջացել են, ուստի Nokia-ն կը սկսի վերաթողարկել նաեւ պարզ խնայողական հեռախօսներ, ինչպիսին էր Nokia 110-ը։ Ենթադրւում է, որ նոր հեռախօսը կը յայտնւի IFA 2019 տեխնոլոգիական ցուցահանդէսում, որը տեղի կունենայ Բեռլինում սեպտեմբերի 6-11-ը։

Բացի Nokia 110-ից, IFA 2019-ում կը ներկայացւի Nokia 2720-ը։ Այն արդէն աւելի հետաքրքիր տեսք կունենայ, քան Nokia 110-ը, բայց շտապ եզրակացութիւններ չենք անի եւ կը սպասենք պաշտօնական միջոցառմանը։ Նոր Nokia 110-ը կարժենայ մօտ երեսուն եւրօ, իսկ նոր Nokia 2720-ը՝ մօտ հարիւր եւրօ։ Աւելի վաղ Nokia-ն արդէն վերաթողարկել էր 3310 եւ 8110 դասական մոդելները։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։