Հա

Այլ

31/08/2019 - 08:10

Porsche ընկերութիւնը ներկայացրել է մրցարշաւային 99X Electric աւտոմեքենան

Porsche ընկերութիւնը ներկայացրել է մրցարշաւային 99X Electric աւտոմեքենան, որով գերմանական մակնիշի թիմը ելոյթ կունենայ իր համար դեբիւտային Formula E էլեկտրական բոլիդների առաջնութեան սեզոնին:

«alikonline.ir» - Porsche ընկերութիւնը ներկայացրել է մրցարշաւային 99X Electric աւտոմեքենան, որով գերմանական մակնիշի թիմը ելոյթ կունենայ իր համար դեբիւտային Formula E էլեկտրական բոլիդների առաջնութեան սեզոնին: Դրանից բացի, աւտոարտադրողը նշել է, որ նորոյթը «հարթակ կը դառնայ ապագայ սերիական էլեկտրաքարերի մշակման համար»: Ըստ News.am-ի՝ փոխանցում է Autonews-ը:

Porsche 99X Electric-ում կիրառել են 919 Hybrid հիբրիդային սպորտային նախատիպի տեխնոլոգիաները դիմացկունութեան աշխարհի առաջնութեան (WEC) համար: Բոլիդն ունի 340 ձ.ու. հզօրութեամբ էլեկտրաշարժիչ, սակայն մրցոյթի պահանջների համաձայն՝ հզօրութիւնը սահմանափակւած է մինչեւ 272 ձ.ու. ստանդարտ ռեժիմում եւ մինչեւ 320 ձ.ու. Attack կարճաժամկէտ ռեժիմում: 99X Electric-ը առաջին «հարիւրեակը» զարգացնում է 2.8 վայրկեանում, իսկ առաւելագոյն արագութիւնը կազմում է 280 կմ/ժամ:

Մօտ ժամանակներս բոլիդը կանցնի փորձարկումների սերիա՝ նախքան նախասեզոնային ակտիւ փուլը սկսելը, որոնք տեղի կունենան 2019 թւականի հոկտեմբերին իսպանական Վալենսիայի մրցուղում: Formula E առաջնութեան նոր սեզոնը մեկնարկում է նոյեմբերին:

Ինչ վերաբերում է Porsche-ի սերիական էլեկտրաքարերին, ապա այդպիսի առաջին աւտոմեքենայի պրեմիերան տեղի կունենայ սեպտեմբերի 4-ին: Taycan մոդելի թոփային տարբերակը կը յագեցնեն 2 էլեկտրական շարժիչներով՝ մեկական առջեւի եւ յետեւի առանցքներին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։