Հա

Այլ

03/09/2019 - 08:00

Սուրբ Հեղինէ կղզու իշխանութիւնները Նապոլէոնի նմանակի աշխատատեղ են ստեղծել

Սուրբ Հեղինէ կղզու իշխանութիւնները Ֆրանսիայի կայսր Նապոլէոն Բոնապարտի նմանակի աշխատատեղ են ստեղծել։ 

«alikonline.ir» - Սուրբ Հեղինէ կղզու իշխանութիւնները Ֆրանսիայի կայսր Նապոլէոն Բոնապարտի նմանակի աշխատատեղ են ստեղծել։ Նշւում է, որ նա կը ներկայացնի տարածաշրջանը կայսեր մահւան 200-ամեակին նւիրւած միջոցառումների ժամանակ: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կղզու իշխանութիւնների յայտարարութիւնը։

Լրատւամիջոցի տեղեկութիւններով՝ Նապոլէոնի նմանակի յաւակնորդը պէտք է ներկայացուցչական տեսք ունենայ, բացի այդ՝ կարողանայ շփւել բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ:

Առաջարկւող աշխատանքը ժամանակաւոր է: Նմանակը միջոցառումների կը մասնակցի երեք տարի ժամկէտով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։