Հա

Այլ

08/09/2019 - 08:10

Աշխարհում ամենաշատ տարածւած սմարթֆոնները

IHS Market  գործակալութեան բրիտանացի փորձագէտները հրապարակել են այս տարւայ սկզբից ամենաշատ վաճառւած բջջային հեռախօսների տասնեակը։ 

«alikonline.ir» - IHS Market  գործակալութեան բրիտանացի փորձագէտները հրապարակել են այս տարւայ սկզբից ամենաշատ վաճառւած բջջային հեռախօսների տասնեակը։ 

Ըստ Panorama.am-ի՝ ինչպէս հաղորդում է iz.ru-ը, ամենատարածւած գաջեթն ամերիկեան Apple ընկերութեան iPhone XR-ն է։ 749 եւրօ արժողութեամբ այդ մոդելը վեց ամսում գնել են 26.9 միլիոն անգամ։ Երկրորդ տեղում է Samsung Galaxy A10-ը, վաճառւել է 13.4 միլիոն միաւոր։ Լաւագոյն եռեակն ամփոփում է Samsung-ի Galaxy A50 մոդելը, վաճառւել է 12 միլիոն սմարթֆոն։

Տասնեակում է ընդգրկւել iPhone 8-ը (10.3 մլն.), Xiaomi՝ Redmi 6A (10 մլն.) եւ Redmi Note (10 մլն.), Samsung՝ Galaxy J2 Core (9.9 մլն.) եւ Galaxy A30 (9.2 մլն.), Oppo A5 (9.7 մլն.) եւ iPhone XS Max (9.6 մլն.):

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։