Հա

Այլ

12/09/2019 - 08:20

«General Motors-ը 3.5 մլն. աւտոմեքենայ է յետ կանչում ԱՄՆ-ում». Reuters

General Motors-ը 3.5 մլն. աւտոմեքենայ է յետ կանչում ԱՄՆ-ում արգելակման համակարգի վակուումային ուժեղարարի աշխատանքում տեղ գտած խնդիրների պատճառով:

«alikonline.ir» - General Motors-ը 3.5 մլն. աւտոմեքենայ է յետ կանչում ԱՄՆ-ում արգելակման համակարգի վակուումային ուժեղարարի աշխատանքում տեղ գտած խնդիրների պատճառով: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, սեպտեմբերի 11-ին յայտնել Է Reuters գործակալութիւնը:

Յետկանչը վերաբերում է, մասնաւորապէս, Cadillac Escalade, Chevrolet Suburban եւ GMC Yukon արտաճանապարհայինների մոդելներին, ինչպէս նաեւ Chevrolet Silverado եւ GMC Sierra պիկապներին, որոնք թողարկւել են 2014-2018 թւականներին:

General Motors-ն աշխարհի խոշորագոյն աւտոկոնցեռններից մէկն է, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։