Հա

Այլ

14/09/2019 - 08:30

Գիտնականներն ստեղծել են աշխարհի «ամենասեւ» նիւթը

Գիտնականներին յաջողւել է ստեղծել «ամենասեւ» նիւթը նախկինում յայտնի բոլոր տեսակի նիւթերից:

«alikonline.ir» - Գիտնականներին յաջողւել է ստեղծել «ամենասեւ» նիւթը նախկինում յայտնի բոլոր տեսակի նիւթերից: Ըստ Tert.am-ի՝ ինչպէս փոխանցում է Korrespondent.net -ը՝ յղում անելով ամերիկեան աղբիւրին, ստեղծւած նիւթը մօտաւորապէս 10 անգամ աւելի մուգ է այն ամէնից, ինչ յայտնի է մարդկութեանը ներկայ պահին:

Մասնագէտները մտադրութիւն չեն ունեցել գերազանցելու լոյսի կլանման ցուցանիշի նախորդ ռեկորդը, որը կազմում էր 99.965 տոկոս: Հետազօտողները ցանկանում էին բարելաւել ալիւմինի ջերմային եւ էլեկտրական յատկութիւնները` դրա վրայ էլեկտրոնային նանոխողովակներ աճելցնելու միջոցով: Հէնց դրանց միջոցով էլ ստեղծւել է նախորդ ռեկորդակիրը՝ vantablack անւանումն ստացած «ամենամուգ նիւթը»:

Գիտնականները քլորի իոններում պարունակւող աղերի օգնութեամբ կարողացել են ալիւմինի մակերեսից հեռացնել օքսիդի շերտը, որը խոչընդոտում էր էլեկտրական հոսանքի ներթափանցմանը: Մաքրւած ալիւմինի վրայ նանոխողովակներ աճեցնելով՝ գիտնականներն ստացել են անսպասելի արդիւնքը: Ստացւած նիւթը կլանում է իր վրայ ընկնող լոյսի 99.995 տոկոսը՝ անկախ անկման անկիւնից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։