Հա

Այլ

19/09/2019 - 08:00

Հոլանդիայում վաճառքի է հանւել Lamborghini Gallardo-ի ամենագնաց տարբերակը

Հոլանդական գործակալութիւնը, ոը զբաղւում է բացառիկ աւտոմեքենաների վաճառքով, իր ցանկը համալրել է Lamborghini Gallardo-ի «ամենագնաց» տարբերակով:

«alikonline.ir» - Հոլանդական գործակալութիւնը, ոը զբաղւում է բացառիկ աւտոմեքենաների վաճառքով, իր ցանկը համալրել է Lamborghini Gallardo-ի «ամենագնաց» տարբերակով:

Ըստ Tert.am-ի՝ ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, V10 շարժիչով աշխատող սուպերքարը ներկայանում է գետնից առաւել մեծ բարձրութեամբ եւ անիւների կամարների վրայ առկայ պլաստիկէ ծածկոյթով: Մեքենան վաճառւում է 115 հազար եւրոյով:

Lamborghini Gallardo Offroad մոդելը կառուցւել է 2004 թւականի արտադրութեան սուպերքարի հիման վրայ: Այն համալրւած է 5.0 լիտր աշխատանքային ծաւալով V10 շարժիչով, որը 500 ձիաուժ հզօրութիւն է զարգացնում եւ աշխատում է E-Gear վեցաստիճան «ռոբոտացւած» փոխանցման տուփի հետ:

Ամենագնացի դինամիկ յատկութիւնները չեն նշւում, սակայն սուպերքարի բազային տարբերակը 100 կմ/ժամ արագութիւնը զարգացնում է 4.2 վայրկեանում, իսկ առաւելագոյն արագութիւնը կազմում է 309 կմ/ժամ:

Կուպէն ամենագնացի վերափոխելու հարցում օգնել են նաեւ տանիքին յարամարեցւած բեռնախցիկը՝ պահեստային անւադողով, լուսադիոդային «ջահը» եւ դիմացի թափարգելին ամրացւած երկու լուսարձակները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։