Հա

Այլ

19/09/2019 - 08:10

Ո՞ր դիքերով քնելն է վտանգաւոր

Մասնագէտի խօսքով՝ լաւագոյն տարբերակը մէջքի վրայ քնելն է: Նա յաւելել է, որ քնելու համար ամենավտանգաւոր դիրքը նստած քնելն է:

«alikonline.ir» - Կողքի քնելը վնասակար է ողնաշարի համար, իսկ փորի վրայ քնելը մեծացնում է ներորովայնային ճնշումը, յայտարարել է Ղրիմի առողջապահութեան նախարարութեան արտահաստիքային գլխաւոր սրտաբան Վալերի Սադովոյը: Ըստ News.am-ի՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնագէտի խօսքով՝ լաւագոյն տարբերակը մէջքի վրայ քնելն է: Նա յաւելել է, որ քնելու համար ամենավտանգաւոր դիրքը նստած քնելն է:

«Նստած դիրքը վատ է ազդում սրտի վրայ, մեծացնում է ներորովայնային ճնշումը, դրա հետեւանքով այտուցներ են առաջանում: Սա յղի է երակների լայնացմամբ եւ թրոմբոզով»,- ընդգծել է Սադովոյը:

Դրանից բացի, սրտաբանը նշել է ցերեկը քնելու օգուտի մասին: Բժիշկը նշել է, որ նման հանգստի շնորհիւ նւազում է սրտային հիւանդութիւնների հաւանականութիւնը եւ առաջանում է առոյգութեան զգացում: Սադովոյը նաեւ խորհուրդ է տւել ապահովել քնի ժամերի բաւարար քանակութիւն:

«Ութժամեայ հանգիստ՝ ահա որն է իսկապէս հասանելի եւ յաձնարարելի»,- եզրափակել է բժիշկը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։