Հա

Այլ

21/09/2019 - 08:00

Google-ն իր պատմութեան մէջ ամենախոշոր ներդրումն է արել վերականգնւող էներգիայի ոլորտում

Google ընկերութունն իր պատմութեան մէջ ամենախոշոր ներդրումն Է արել իր գլոբալ գործառնութիւնների համար վերականգնւող էներգիայի ձեռքբերման գործում: Այդ մասին Google-ի ղեկավար Սունդար Փիչային յայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինէի հետ համատեղ սեպտեմբերի 20-ին Հելսինկիում անցկացւած մամուլի ասուլիսում:

«alikonline.ir» - Google ընկերութունն իր պատմութեան մէջ ամենախոշոր ներդրումն Է արել իր գլոբալ գործառնութիւնների համար վերականգնւող էներգիայի ձեռքբերման գործում: Այդ մասին Google-ի ղեկավար Սունդար Փիչային յայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինէի հետ համատեղ սեպտեմբերի 20-ին Հելսինկիում անցկացւած մամուլի ասուլիսում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«2017 թւականից մենք հասել ենք այն բանին, որ մեր բոլոր գլոբալ գործառնութիւններն իրականացւում են վերականգնւող էներգիայի հաշւին: Այս շաբաթ մենք կատարել ենք մեր պատմութեան մէջ վերականգնւող էներգիայի ամենամեծ գնումը, որի գրեթէ կէսն արտադրւելու է Եւրոպայում տասը նոր էներգետիկական նախագծերի գործարկմամբ: Կնքւած համաձայնագրերի արդիւնքը կը դառնան աւելի քան մէկ միլիարդ եւրոյի չափով ներդրումները ԵՄ-ի նոր էներգետիկական ենթակառուցւածքում»,- ասել է Փիչային:

Նա նշել է, որ խօսքը վերաբերում է Բելգիայում մէկ նախագծի, Դանիայում՝ հինգ, Շւեդիայում՝ երկու եւ Ֆինլանդիայում՝ եւս երկու նախագծի: «Այստեղ՝ Ֆինլանդիայում, երկու նախագիծ է հողմային էներգիայի բնագաւառում, դրանք էներգիա կը տան 255 մեգավատ ծաւալով: Դա աւելի քան կրկնակի կաւելացնի այս երկրում մեր կողմից օգտագործւող վերականգնւող էներգիայի ծաւալը»,- ասել է նա:

Աւելի վաղ Google-ի ղեկավարն իր բլոգում գրել է, որ ընդամենն ընկերութիւնը 18 նոր համաձայնագիր է կնքել ամբողջ աշխարհում, խօսքը 1.6 հազար մեգավատի չափով վերականգնւող հողմային եւ արեւային էներգիայի մասին է: Փիչային յայտնել է նաեւ, որ յաջորդ երկու տարում ընկերութիւնը 3 մլրդ. եւրօ կի ներդնի Եւրոպայում իր դատա-կենտրոնների ընդլայնման գործում:

Դա, նրա խօսքով, եւրոպական ինտերնետ-ենթակառուցւածքի բնագաւառում ներդրումները 2007 թւականից ի վեր կաւելացնի մինչեւ 15 մլրդ. եւրօ, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։