Հա

Այլ

21/09/2019 - 08:20

63 օրինակ, որոնք բոլորն արդէն վաճառւել են. ներկայացւել է Lamborghini-ի առաջին հիբրիդային մոդելը

Իտալական Lamborghini ընկերութիւնը ներկայացրել իր առաջին սերիական հիբրիդային սուպերքարը:

«alikonline.ir» - Իտալական Lamborghini ընկերութիւնը ներկայացրել իր առաջին սերիական հիբրիդային սուպերքարը: Ըստ Tert.am-ի՝ ինչպէս հաղորդում է Korrespondent.net-ը՝ խօսքը Sian մոդելի մասին է, որի անւանումը բոլոնեան բարբառից թարգմանաբար նշանակում է «առկայծում» կամ «կայծակ»:

Այդպէս հեղինակները ցանկանում էին ընդգծել, որ մեքենան համալրւած է հիբրիդային ուժային համակարգով: Հաղորդւում է, որ Lamborghini Sian-ը կը թողարկւի 63 օրինակով, որոնք բոլորն արդէն վաճառւել են:

Կուպէի սրահը կը պատւի Poltrona Frau կաշւով եւ կը համալրւի 3D տպագրութեամբ ստեղծւած տարրերով:

Նորոյթը զինւելու է 6.5 լիտր ծաւալային ատմոսֆերային V12 շարժիչով, որը 785 ձիաուժ հզօրութիւն է զարգացնում, ինչպէս նաեւ 34 ձիաուժ զարգացնող էլեկտրաշարժիչով: Մեքենան համալրւած է նաեւ լիթիում-իոնային մարտկոցներով: 100 կմ/ժամ արագութիւնը մեքենան կը զարգացնի 2.3 վայրկեանում, իսկ առաւելագոյն արագութիւնը կը կազմի 350 կմ/ժամ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։