Հա

Այլ

26/09/2019 - 10:00

Մասնագէտը նշել է՝ ինչու է հարկաւոր ճնշումն իջեցնող դեղերն ու ցաւազրկողներն ընդունել երեկոյեան

Գիտնականները պարզել են, որ որոշ դեղամիջոցների բուժիչ յատկութիւնները թուլանում կամ ուժեղանում են օրւայ որոշակի ժամերին: Ինչպէս գրում է «Daily Mail»-ը, սա առաջին հերթին կապւած է մարդու կենսաբանական ռիթմերի հետ:

«alikonline.ir»- Գիտնականները պարզել են, որ որոշ դեղամիջոցների բուժիչ յատկութիւնները թուլանում կամ ուժեղանում են օրւայ որոշակի ժամերին: Ինչպէս գրում է «Daily Mail»-ը, սա առաջին հերթին կապւած է մարդու կենսաբանական ռիթմերի հետ:

Ուորվիքի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնական, քրոնոթերապիայի մասնագէտ Ռոբերտ Դելմանի խօսքով՝ մարդու կենսաբանական ժամերը կարգաւորում են օրգանիզմում տեղի ունեցող բոլոր գործընթացներն ու օրգանների աշխատանքները: Հէնց կենսաբանական ժամերն են «որոշում», թէ երբ պէտք է մարդը հանգստանայ, իսկ երբ կատարի որեւէ ակտիւ աշխատանքը, եւ հէնց այս ժամերից է կախւած դեղամիջոցների օգտակար կամ վնասակար լինելը:

Մասնագէտը շեշտում է, որ զարկերակային ճնշումը նւազեցնող դեղամիջոցները հարկաւոր է ընդունել երեկոյան քնելուց առաջ եւ ոչ մի դէպքում չընդունել դրանք արթնանալուց յետոյ: Բանն այն է, որ առաւօտեան զարկերակային ճնշումը, որպէս կանոն, բարձրանում է, սակայն երեկոյան ընդունած դեղամիջոցը կօգնի խուսափել այս խնդրից: Ընդ որում՝ այս կերպ կարելի է ոչ միայն վերահսկողութեան տակ պահել զարկերակային ճնշումը, այլեւ նւազեցնել սրտի նոպայի եւ գլխուղեղի կաթւածի հաւանականութիւնը, որոնք առաւել յաճախ տեղի են ունենում առաւօտեան ժամերին

Բացի այդ, խորհուրդ չի տրւում առաւօտեան ընդունել նաեւ ցաւազրկող դեղամիջողներ, ինչպիսին է պարացետամոլը, քանի որ առաւօտեան այս դեղամիջոցի տոքսիկ ազդեցութիւնը միայն ուժեղանում է: Բանն այն է, որ լեարդում էնզիմների մակարդակն առաւել բարձր է լինում առաւօտեան ժամերին, իսկ պարացետամոլը նպաստում է այդ մակարդակի էլ աւելի բարձրացմանը, ինչը կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։