Հա

Այլ

30/09/2019 - 10:09

Մեղրի ամենաօգտակար յատկութիւնները. 5 պատճառ ամէն օր մեղր օգտագործելու համար

Մեղրը կարող է շաքարին փոխարինող հիանալի այլընտրանքային տարբերակ լինել, սակայն այնուամենայնիւ շատերն անուշադրութեան են մատնում աս մթերքը՝ հաշւի չառնելով անգամ մեղրի միւս օգտակար յատկութիւնները: Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում 5 պատճառ ամէն օր մեղր օգտագործելու համար:

«alikonline.ir»- Մեղրը կարող է շաքարին փոխարինող հիանալի այլընտրանքային տարբերակ լինել, սակայն այնուամենայնիւ շատերն անուշադրութեան են մատնում աս մթերքը՝ հաշւի չառնելով անգամ մեղրի միւս օգտակար յատկութիւնները: Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում 5 պատճառ ամէն օր մեղր օգտագործելու համար:

Մեղրը հարուստ է հակաօքսիդանտներով

Մեղրը պարունակում է օրգանական թթուներ ու ֆենոլային բաղադրիչներ, ինչի շնորհիւ յամարւում է հզոր հակաօքսիդանտային մթերք: Այս հակաօքսիդանտները կարգաւորում են զարկերակային ճնշումը, ինչպէս նաեւ նւազեցնում են սրտի հիւանդութիւնների, գլխուղեղի կաթւածի ու տեսողական խնդիրների զարգացման հաւանականութիւնը: Ֆենոլները նաեւ կանխում են արեան մակարդուկների առաջացումն ու օգնում են լայնացնել զարկերակները:

Կարող է կիրառւել շաքարի փոխարէն

Մեղրը շաքարի լաւագոյն փոխարինիչն է: Այն բնական մթերք է եւ ի տարբերութիւն շաքարի չի ենթարկւում որեւէ վերամշակման: Բացի այդ, մեղրը պարունակում է աւելի շատ սննդարար նիւթեր, հանքանիւթեր ու հակաօքսիդանտներ, ուստի շատ աւելի օգտակար է, քան շաքարն ու դրա միւս փոխարինիչները:

Կարգաւորում է խոլեստերինի մակարդակը

Մի շարք հետազօտութիւններ ցոյց են տւել, որ մեղրը նւազեցնում է օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակը՝ միաժամանակ բարձրացնելով «լաւ» խոլեստերինի մակարդակը:

Նւազեցնում է տրիգլիցերիդների մակարդակը

Արեան մէջ տրիգլիցերիդների կամ ճարպերի մակարդակի բարձր ցուցանիշների դէպքում յաճախ են ի յայտ գալիս սրտամկանի հետ կապւած խնդիրներ: Այս վնասակար տարրերի մակարդակը բարձրանում է արեան մէջ շաքարի մակարդակի բարձրացման հետ մէկտեղ, ուստի որոշ գիտնականներ ենթադրում են, որ շաքարը մեղրով փոխարինելը կօգնի լուծել այս խնդիրն ու կը նւազեցնի տրիգլիցերիդների մակարդակը:

Ապաքինում է վերքերը

Դեռ հազարամեակներ առաջ եգիպտացիներն այս մթերքը կիրառում էին որպէս վերքերի ու միջին բարդութեան այրւածքների բուժման արդիւնաւէտ միջոց: Աւելի ուշ գիտնականների անցկացրած հետազօտութիւնները հաստատել են, որ մեղրն օժտւած է ապաքինող յատկութիւններով, ինչի շնորհիւ իսկապէս կարող է կիրառւել վիրահատական վերքերի, այրւածքների ու դիաբետիկ խոցերի բուժման համար:

 «Tert.am»

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։