Հա

Այլ

30/09/2019 - 11:22

Ինչ վտանգաւոր խանգարումների պատճառ կարող է դառնալ սթրեսը

Սթրեսը ներկայում բաւական տարածւած խնդիր է, որը մարդիկ յաճախ անուշադրութեան եմ մատնում, սակայն մասնագէտներն այն համարում են մի շարք վտանգաւոր հիւանդութիւնների զարգացմանը նպաստող ամենակարեւոր գործօններից մէկը: 

«alikonline.ir»- Սթրեսը ներկայում բաւական տարածւած խնդիր է, որը մարդիկ յաճախ անուշադրութեան եմ մատնում, սակայն մասնագէտներն այն համարում են մի շարք վտանգաւոր հիւանդութիւնների զարգացմանը նպաստող ամենակարեւոր գործօններից մէկը: Գրում է «Tert.am»-ը:

Փորձագէտների տւեալներով՝ սթրեսի բացասական ազդեցութեանն առաւել շատ ենթարկւում են կանայք, քանի որ նրանք շատ աւելի զգացմունքային են ու աւելի վառ են արտայայտում իրենց յոյզերը կեանքում տեղի ունեցող տարբեր իրադարձութիւնների դէպքում: Սակայն անգամ այս դէպքում շատերն անտեսում են սթրեսի ազդեցութիւնը՝ հաշւի չառնելով, որ այն իրականում կործանարար ազդեցութիւն է ունենում օրգանիզմի վրայ:

Մասնագէտների խօսքով՝ ուսումնասիրութիւնները ցոյց են տւել, որ սթրեսը կարող է դառնալ այնպիսի լուրջ խանգարումների զարգացման պատճառ, ինչպիսին են.

սաստիկ գլխացաւերն ու միգրենը,

սննդի ընդունման հետ կապւած խնդիրները, որոնք կարող են յանգեցնել անգամ բուլիմիայի ու անորեքսիայի զարգացման,

օնկոլոգիական հիւանդութիւնները,

մտաւոր կարողութիւնների թուլացումն ու աշխատունակութեան անկումը,

իմունային համակարգի թուլացումն ու օրգանիզմի դիմադրողականութեան անկումը,

քնի լուրջ խանգարումներն ու անքնութիւնը,

ակնէի ու մաշկային այլ խնդիրների զարգացումը:

Նման խնդիրներից խուսափելու համար հարկաւոր է սովորել պայքարել սթրեսի դէմ և առհասարակ հնարաւորինս խուսափել սթրեսային իրավիճակներից: Եթէ խնդրից խուսափել չի յաջողւում, ապա հարկավոր է շատ զգօն լինել, լուրջ բարդութիւնների չբախւելու համար:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։