Հա

Այլ

18/01/2014 - 09:50

Կանանց ծերացնող սովորութիւններ. ինչպէս խուսափել

Ծերացումը կենսաբանական գործընթաց է, որից խուսափելն անհնար է: Չնայած կան կանայք, ովքեր 45-ում դեռ երիտասարդ աղջնակի տեսք ունեն, եւ կան նաեւ այնպիսինները, ովքեր 35-ում աւելի մեծ են երեւում, քան կը ցանկանային: Առաջին հայեացքից անվնաս սովորութիւնները կարող են անմիջական վնաս հասցնել Ձեր գեղեցկութեանը: Ծանօթացէք մի քանի «անվնաս», բայց մեզ ծերացնող սովորութիւններին:

Ծերացումը կենսաբանական գործընթաց է, որից խուսափելն անհնար է: Չնայած կան կանայք, ովքեր 45-ում դեռ երիտասարդ աղջնակի տեսք ունեն, եւ կան նաեւ այնպիսինները, ովքեր 35-ում աւելի մեծ են երեւում, քան կը ցանկանային: Առաջին հայեացքից անվնաս սովորութիւնները կարող են անմիջական վնաս հասցնել Ձեր գեղեցկութեանը: Ծանօթացէք մի քանի «անվնաս», բայց մեզ ծերացնող սովորութիւններին:
Դուք շատ զգացմունքային էք եւ Ձեր դէմքը միշտ ակտիւօրէն մասնակցում է խօսակցութեանը: Զարգացած միմիկա: Զգացմունքների դրսեւորումը շատ լաւ է, բայց եթէ անընդհատ կնճռոտում էք ճակատը, բարձրացրած կամ իջեցրած էք պահում յօնքերը, կծում էք շուրթերը, ապա անխուսափելի են, այսպէս կոչւած, միմիկայի խորշոմները: Ժամանակի ընթացքում Դուք կը զգաք, որ այդ սովորութիւնը շարունակում էք նաեւ ոչ խօսակցութեան ժամանակ, այլ պարզապէս՝ ինքնաբերաբար: Եթէ նկատել էք այդպիսի սովորութիւն Ձեզ մօտ, ապա սկսէք հետեւել եւ կարգաւորել խօսակցութեան ընթացքում Ձեր միմիկաները:
Դուք չէք կրում ակնոց եւ ձեռնոցներ: Այսպիսի աննրբանկատութիւնը անպայման կը բերի մաշկի վաղաժամ ծերացման: Անգամ եթէ Դուք մօտակայ խանութն էք գնում, միեւնոյն է, չի յաջողւի խուսափել ուլտրամանուշակագոյն ճառագայթներից, եւ Ձեր աչքերի շուրջ մանր ցան կառաջանայ: Արեւային ակնոց ընտրելիս՝ ուշադրութիւն դարձրէք նրա չափսերին. ինչքան մեծ, այնքան լաւ:
Դուք սովոր էք անընդհատ տրորել աչքերը: Այս սովորութիւնն անպայման կառաջացնի խորշոմներ, կապոյտ փոսիկներ աչքերի տակ, եւ աչքերի շուրջ մաշկը կը ստանայ թօշնած տեսք: Հէնց նկատէք այսպիսի սովորութիւն, անմիջապէս սկսէք վերահսկել Ձեզ, թոյլ մի տւէք, որ այն խլի Ձեր գեղեցկութիւնը:
Որպէսզի կարողանաք հսկել սովորութիւնը օգտագործէք թարթիչաներկ. այն կը սահմանափակի Ձեր «հնարաւորութիւնները» աչքերը տրորելիս:
Քիթը տրորելու սովորութիւնը: Եթէ թէկուզ ինչ-որ մէկն դա կընդունի որպէս սիրալիր ժեստ, ապա Ձեր մաշկի համար այն շատ վատ հետեւանքներ կունենայ: Մաշկը կարմրում է, կեղտոտւում, առաջանում են սեւ կէտիկներ: Փորձէք զբաղեցնել Ձեր ձեռքերը, թերթէք որեւէ ամսագիր: Մի խօսքով՝ շեղէք ինքներդ Ձեզ: Դուք սիրում էք խմել ձողիկով: Հետաքրքիր է, որ ոչ միայն ձողիկը, այլեւ ծխախոտը խթանում են շուրթերի շուրջ ճառագայթանման խորշոմների առաջացմանը: Սրանք, իմիջայլոց, շատ դժւար է «փակել» որեւէ քսուքով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։