Հա

Քաղաքական

20/03/2017

ՀՀ նախագահը շնորհաւորել է Իրանի Իսլ. յեղափոխութեան առաջնորդին եւ Հանրապետութեան նախագահին նոռուզի առթիւ

Սերժ Սարգսեանը մաղթել է Իրանի նախագահին եւ Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդին քաջառողջութիւն, արեւշատութիւն եւ յաջողութիւններով լի բեղմնաւոր գործունէութիւն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ յարատեւ խաղաղութիւն եւ բարօրութիւն

«alikonline.ir»- ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին եւ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին բնութեան զարթօնքի հիասքանչ տօնի՝ Նոռուզի առթիւ: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդմամբ,` ՀՀ նախագահը մաղթել է, որ արեգակնային տոմարով նոր՝ 1396 թւականն Իրանի համար լինի հետագայ զարգացման, նորանոր յաջողութիւնների ու ձեռքբերումների տարի։

ՀՀ Նախագահը նշել է, որ անցնող քառորդ դարի ընթացքում հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնները շարունակ վերընթաց զարգացում են ապրել` ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ` բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնից մինչեւ առեւտրատնտեսական սերտ համագործակցութիւն, մարդկանց միջեւ կապերից մինչեւ գիտակրթական ու մշակութային փոխգործակցութիւն: Սերժ Սարգսեանը համոզւածութիւն է յայտնել, որ այդ հաստատուն յենքի վրայ հայ-իրանական միջպետական ամուր կապերը հետագայում եւս կընդլայնւեն եւ կը խորանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի:

Սերժ Սարգսեանը մաղթել է Իրանի նախագահին եւ Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդին քաջառողջութիւն, արեւշատութիւն եւ յաջողութիւններով լի բեղմնաւոր գործունէութիւն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ յարատեւ խաղաղութիւն եւ բարօրութիւն:

Յարակից լուրեր

  • Ինչը եւ ովքեր ստիպեցին հեռանալ
    Ինչը եւ ովքեր ստիպեցին հեռանալ

    Մեր աղբիւրները ներկայացնում են վերջին օրերի խրոնիկան։ Տեւական ժամանակ յատուկ ծառայութիւնների եւ ոստիկանութեան ղեկավարները «փափուկ բարձ» են դրել Սերժ Սարգսեանի գլխի տակ, թէ՝ խնդիր չկայ, բողոքողների քանակը մեծ չի, «էսա ինքնիրան կը մարի», հանգստացրել են, թէ՝ տիրապետում ենք իրավիճակը եւ այլն։ Յետոյ երբ բանը բանից անցել է, համոզել են Սերժ Սարգսեանին, որ «խնդիրը Նիկոլն է»՝ Նիկոլին մեկուսացնենք, մի օրում կը ճնշենք, կաւարտւի։

  • Սերժ Սարգսեանը հրաժարական է տւել
    Սերժ Սարգսեանը հրաժարական է տւել

    ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը հրաժարական է տւել։ Հրաժարականը ներկայացւած է պաշտօնական կայքում։

  • Արամ Սարգսեանը զանգել է Սերժ Սարգսեանին, յորդորել
    Արամ Սարգսեանը զանգել է Սերժ Սարգսեանին, յորդորել

    «Ես Վազգէն Սարգսեանի վաստակը չունեմ, որ այդ վաստակով ինչ-որ բան ասեմ, բայց ես Արամ Սարգսեանը լինելով նաեւ Վազգէն Սարգսեանի եղբայրն եմ եւ այո՛ չեմ կարող՝ ո՛չ այս ժողովրդի կողքին չլինել, ո՛չ էլ պետութեան ու պետականութեան»,- «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ասել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Արամ Զաւէնի Սարգսեանը։

  • Աղւան Վարդանեան. «Երկխօսութիւն եւ բանակցութիւն չէր կարող կայանալ ԶԼՄ-ների ներկայութեամբ»
    Աղւան Վարդանեան. «Երկխօսութիւն եւ բանակցութիւն չէր կարող կայանալ ԶԼՄ-ների ներկայութեամբ»

    Երկխօսութիւն եւ բանակցութիւն չէր կարող կայանալ զանգւածային լրատւամիջոցների ներկայութեամբ: Նման համոզմունք յայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը՝ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում:

  • Աւարտւեց Սերժ Սարգսեան-Նիկոլ Փաշինեան հանդիպումը
    Աւարտւեց Սերժ Սարգսեան-Նիկոլ Փաշինեան հանդիպումը

    Քիչ առաջ Երեւանի «Մարիոթ» հիւրանոցում աւարտւել է Սերժ Սարգսեան-Նիկոլ Փաշինեան հանդիպումը, որտեղ Սերժ Սարգսեանը միանգամից նկատել է, որ դժւարանում է պատկերացնել ինչի մասին են խօսելու, եթէ այդքան լրագրող կայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։