Հա

Քաղաքական

06/04/2017

ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնողներն ԱԺ չեն գնայ

ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող Վիգէն Սարգսեանը, Տարօն Մարգարեանն ու Արփինէ Յովհաննիսեանը ՀՀ Ազգային ժողովում չեն մնալու։

«alikonline.ir» - ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող Վիգէն Սարգսեանը, Տարօն Մարգարեանն ու Արփինէ Յովհաննիսեանը ՀՀ Ազգային ժողովում չեն մնալու։ Այս մասին, ըստ «yerkir.am»-ի՝ գրում է «Ժամանակ» օրափերթը:

Երեքն էլ գործադիրում պահպանելու են իրենց դիրքերը։ Վիգէն Սարգսեանը միանշանակ կը շարունակի գլխաւորել ՀՀ պաշտպանական գերատեսչութիւնը առնւազն մինչեւ յաջորդ տարւայ գարուն, Տարօն Մարգարեանը պատրաստւում է գլխաւորել ՀՀԿ-ի Երեւանի աւագանու ցուցակը։

Նա մտադիր է յաջորդ հինգ տարին եւս մնալ Երեւանի քաղաքապետի պաշտօնում, անկախ նրանից, թէ Գագիկ Բեգլարեանը կամ Միհրան Պօղոսեանը որքան շատ են ցանկանում փոխարինել իրեն այդ պաշտօնում:

Ինչ վերաբերում է Արփինէ Յովհաննիսեանին, ապա նա ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի կողմից ամենասիրւած նախարարն է, ուստի նա, ըստ տեղեկութիւնների՝ վերանշանակւելու է ՀՀ արդարադատութեան նախարարի պաշտօնում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։