Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017 13:20

Երեւանում մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը

Համաժողովը նւիրւած է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:

«alikonline.ir» - Երեւանի Կ. Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում այսօր՝ ապրիլի 20-ին մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հետ համատեղ: Համաժողովը նւիրւած է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Համաժողովի բացմանը ներկայ էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են պաշտպանական եւ կրթական գերատեսչութիւնների պատասխանատուներ, հանրակրթական եւ բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախօսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:

Համաժողովի աշխատանքները, բացման նիստից յետոյ, կը շարունակւեն երկու առանձին թեմաներով՝ «Ազգ-բանակ. անվտանգութեան բանաձեւ», «Ռազմական կրթութեան հնարաւորութիւններն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետութիւնում»:

«Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում մարզահամերգային համալիրի տարածքում, ապրիլի 21-23-ը կը գործի ցուցահանդէս, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատութիւններ կը ծանօթացնեն իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած յաջողութիւններին եւ կրթական ծրագրերին: Առանձին հարթակներում եւ տաղաւարներում ներկայացւած կը լինեն սպառազինութեան եւ ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմարդիւնաբերական համալիրի արտադրատեսակներ: Համաժողովի շրջանակում նախատեսւած է հագեցած մրցութային ծրագիր, սահմանւած են յատուկ մրցանակներ յաղթողների համար: Կը կազմակերպւեն նաեւ հանդիպումներ Արցախեան ազատամարտի վետերանների ու ապրիլեան մարտական գործողութիւնների մասնակիցների հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Իրաքեան Քուրդստանին հասնել անկախութեանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։