Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 03 Յուլիսի 2017 12:40

Ֆրանսիական Ալֆորւիլն ու Արցախի Բերձորը Բարեկամութեան հռչակագիր են ստորագրել

Ֆրանսիայի Ալֆորւիլ քաղաքի (Վալ դէ Մարնի շրջան) քաղաքային խորհուրդը յունիսի 30-ին որոշում կայացրեց Բարեկամութեան հռչակագիր ստորագրել Բերձոր (Արցախի Հանրապետութիւն) քաղաքի հետ:

«alikonline.ir» - Ֆրանսիայի Ալֆորւիլ քաղաքի (Վալ դէ Մարնի շրջան) քաղաքային խորհուրդը յունիսի 30-ին որոշում կայացրեց Բարեկամութեան հռչակագիր ստորագրել Բերձոր (Արցախի Հանրապետութիւն) քաղաքի հետ:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` Բարեկամութեան այս հռչակագիրը թւով 9-րդ է լինելու արցախեան եւ ֆրանսիական համայնքների միջեւ կնքւած համագործակցութեան մասին համաձայնագրերի շարքում: Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակի փոխնախագահ Ռենէ Ռուքէն, որը նաեւ երկար տարիներ զբաղեցրել է Ալֆորւիլի քաղաքապետի պաշտօնը, իր շնորհաւորական ուղերձն է յղել Ալֆորւիլի ներկայիս քաղաքապետ Լիւկ Կարւունասին, ինչպէս նաեւ Բերձորի քաղաքապետին:

«Ինձ համար մեծապէս ուրախալի է հռչակագրի ստորագրման որոշման մասին լուրը, որը խորհրդանշում է յարգանքի եւ բարեկամութեան վրայ հիմնւած աւելի քան 2 տանսամեայ մեր յարաբերութիւնները», - նշել է Ռենէ Ռուքէն՝ աւելացնելով. «Բարեկամութեան շրջանակի յատուկ խանդավառութեան մասին, որը Ֆրանսիայի եւ Արցախի քաղաքների միջեւ այս ձեւաչափով համագործակցութեան հեղինակն է»:

Ալֆորւիլի քաղաքապետ, նոյնպէս Ֆրանսա-Արցախ Բարկամութեան շրջանակի անդամ Լիւկ Կարւունասը, անդրադառնալով հռչակագրի կողմից հետապնդւող նպատակներին, նշել է, «փաստաթուղթը թոյլ է տալու համատեղ ուժերով զարգացնել Արցախի շրջանները՝ հնարաւորութիւն տալով տեղի բնակիչներին իրենց հողի վրայ կերտել սեփական ապագան»:

Ֆրանսիայի ԱԺ նոտընտիր պատգամաւոր-քաղաքապետը ընդգծել է, որ «Հռչակագիրը նաեւ հնարաւորութիւն է տալու աւելի խոշոր մասշտաբների հասցնել արդէն իսկ գոյութիւն ունեցող համատեղ ծրագերը»՝ եզրափակելով, որ «տնտեսական զարցագումն ու աշխատատեղերի ստեղծումը պատերազմի եւ բնակչութեան տեղաշարժերի դէմ լաւագոյն երաշխիքներն են» եւ որ «Եւրոպական միութիւնը, որը ներկայումս կանգնած է միգրացիոն խնդիրների առջեւ, պէտք է իր օժանդակութիւնը բերի Արցախում զարգացման նման ծրագրերի իրագործմանը»:

Ֆրանսիա-Արցախ Բարեկամութեան շրջանակը յիշեցնում է, որ հռչակագրերի ստորագրման միջոցով տարւող իր գործունէութիւնը նպատակ է հետապնդում Հարաւային Կովկասում վերահաստատել խաղաղութիւն՝ ապահովելով բարգաւաճութիւն: Բերձոր քաղաքը (նախկինում Լաչին) գտնւում է Արցախից Հայաստան անցակէտում, ինչն էլ զարգացման բազում ծրագրեր կեանքի կոչելու հնարայորութիուն է ընձեռում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։