«Սանչի» լցանաւի աղէտի կապակցութեամբՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:
«alikonline.ir» - ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը երէկ՝ յունւարի 16-ին ցաւակցական հեռագիր է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին՝ Արեւելա-Չինական ծովում «Սանչի» լցանաւի հրդեհման եւ խորտակման կապակցութեամբ, ինչի հետեւանքով զոհւեցին նաւի անձնակազմի բոլոր անդամները: Տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները:
ՀՀ նախագահը խորին ցաւակցութիւն եւ զօրակցութիւն է յայտնել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին եւ Իրանի բարեկամ ժողովրդին, իսկ զոհւածների հարազատներին ու մերձաւորներին մաղթել համբերութիւն, ուժ եւ կորով՝ յաղթահարելու համար այդ ողբերգութիւնը: