Հա

Քաղաքական

13/03/2018

Տիգրան Բալայեանը. «Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1-րդ ենթակետը»

Ադրբեջանը մարտի 12-ին սկսած զօրավարժութիւններին ներգրաււած ռազմական միաւորների թւով ակնյայտօրէն խախտում է ԵԱՀԿ Վիեննայի 2011 թւականի փաստաթուղթը: 

«alikonline.ir» - Ադրբեջանը մարտի 12-ին սկսած զօրավարժութիւններին ներգրաււած ռազմական միաւորների թւով ակնյայտօրէն խախտում է ԵԱՀԿ Վիեննայի 2011 թւականի փաստաթուղթը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին թւիթերեան իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետութեան ԱԳՆ խօսնակ Տիգրան Բալայեանը:

«Ադրբեջանը բացայայտօրէն խախտում է ԵԱՀԿ Վիեննայի 2011 թւականի փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1-րդ ենթակէտը (ռազմական որոշակի գործունէութեան վերաբերեալ անհրաժեշտ նախնական ծանուցում)՝ դրանցում ներգրաււած զինծառայողների եւ ռազմական տեխնիկայի թւի առնչութեամբ»,- գրել է Բալայեանը:

Աւելի վաղ ՀՀ ԱԳՆ խօսնակը յայտնել էր, որ Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջեւ ստանձնած յանձնառութիւնները՝ երկրում իրականացւող զօրավարժութիւնների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով մարտի 12-17-ն Ադրբեջանում զօրավարժութիւններ կանցկացւեն: Ադրբեջանական լրատւամիջոցները յայտնում են, թէ զօրավարժութիւններին մասնակցում են 25 հազար զինծառայող, շուրջ 250 տանկ եւ այլ զրահապատ մեքենաներ, 1000 հրետանային միջոցներ եւ այլ զրահատեխնիկա:

Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակէտի՝ զօրավարժութիւնները ենթակայ են յայտարարման, եթէ դրանցում ընդգրկւած են.

1. ամենաքիչը 9000 մարդ, ներառեալ աջակցող զօրքերը,

2. ամենաքիչը 250 մարտական տանկ,

3. ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենայ,

4. ամենաքիչը 250 ինքնագնաց եւ յետագլօր (քարշարկւող) հրետանային միջոցներ, ականանետեր եւ ռեակտիւ համազարկային միջոցներ (100 մմ եւ աւել):

Յարակից լուրեր

  • Ա. Մինասեան. «Արդէն կան ներդրողներ թէ՛ ԵՄ-ից, թէ՛ ԱՄՆ-ից, թէ՛ ՌԴ-ից, թէ՛ Չինաստանից»
    Ա. Մինասեան. «Արդէն կան ներդրողներ թէ՛ ԵՄ-ից, թէ՛ ԱՄՆ-ից, թէ՛ ՌԴ-ից, թէ՛ Չինաստանից»

    Կան ներդրողներ, ես անուններ չեմ հրապարակի, բայց բաւական մեծ ծաւալի ներդրումների մասին է խօսքը: Աւելի կոնկրետ ներդրումը կը լինի, դուք կը տեսնէք: Այս մասին այսօր կառավարութեան նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանը:

  • Հայաստանի «եւ, եւ» քաղաքականութիւնը եւ զարմացնում, եւ ցաւացնում է Ադրբեջանին
    Հայաստանի «եւ, եւ» քաղաքականութիւնը եւ զարմացնում, եւ ցաւացնում է Ադրբեջանին

    Վերջին ամիսներին Հայաստանի ներսում քաղաքական գործընթացների խաղաղ հանգուցալուծումը եւ առանց աշխարհաքաղաքան ցնցումների՝ երկրի զարգացման ուղու ապահովումը զարմացրեց շատերին, այդ թւում՝ Ադրբեջանին, որտեղ ոչ միայն զարմանում, այլ դատելով նաեւ մամուլում շարունակւող հրապարակումներից, ցաւում են նման ելքի համար։

  • Հայաստանը կարող է հանդիսանալ այն կղզեակը, որից կը կարողանան օգտւել իրանցիները
    Հայաստանը կարող է հանդիսանալ այն կղզեակը, որից կը կարողանան օգտւել իրանցիները

    Օրերս Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունօ Լը Մերը ցաւով յայտարարել է, որ ֆրանսիական մի քանի խոշոր ընկերութիւններ, որոնք միջուկային համաձայնութիւնից յետոյ սկսել էին գործունէութիւն ծաւալել Իրանում, հնարաւոր է՝ չկարողանան այլեւս շարունակել իրենց հետագայ համագործակցութիւնն ու դուրս գան իրանական շուկայից։ Պատճառն, ըստ Ֆրանսիայի գլխաւոր ֆինանսիստի, իհարկէ, ամերիկեան նախատեսւող պատժամիջոցներն են։ 

  • Միֆեր եւ իրականութիւն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին
    Միֆեր եւ իրականութիւն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

    Կենսաթոշակային համակարգը երկրի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական անվտանգութեան տեսանկիւնից կարեւորագոյն գործօններից է, որի արդիւնաւէտ եւ առողջ կենսագործունէութեամբ մեծապէս պայմանաւորւած են երկրի սոցիալ-տնտեսական, բիւջետային կայունութիւնը, քաղաքացիների ընդհանուր բարեկեցութիւնը, հասարակութեան ունակութիւնը հոգ տանել իր անդամների մասին մինչեւ խոր ծերութիւն։

  • Արմէն Գրիգորեան. «Ի վերջոյ Արցախի եւ Հայաստանի վերամիաւորումը պէտք է լինի»
    Արմէն Գրիգորեան. «Ի վերջոյ Արցախի եւ Հայաստանի վերամիաւորումը պէտք է լինի»

    Ի վերջոյ Արցախի եւ Հայաստանի վերամիաւորումը պէտք է լինի․ «Ազատութիւն» ռ/կ-ի «Ֆէյսբուքեան ասուլիս» հաղորդաշարի ընթացքում նման միտք արտայայտեց Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։