Հա

Քաղաքական

16/04/2018 - 13:50

Ադրբեջանի «արիւնալի պատերազմը». ինչպիսի պատասխան «հարւածներ» կը հասցնի Հայաստանը

Ադրբեջանի կառավարութիւնը շարունակում է կեղծել Հայաստանի մշակութային պատմութիւնը։ Հերթական անգամ թիրախում են յայտնւել գորգերը, բայց միջազգային հայ փորձագէտները ձեռքերը ծալած նստած չեն։

«alikonline.ir» - Ադրբեջանի կառավարութիւնը շարունակում է կեղծել Հայաստանի մշակութային պատմութիւնը։ Հերթական անգամ թիրախում են յայտնւել գորգերը, բայց միջազգային հայ փորձագէտները ձեռքերը ծալած նստած չեն։

Ադրբեջանը փորձում է իւրացնել հին հայկական գորգագործութեան մշակոյթը։ Այս մասին անցեալ շաբաթ գրել է «Ասպարէզ» պարբերականը «Գողանալով մշակոյթը. Ադրբեջանը հայկական գորգերը իւրացնելու գործողութիւններ է իրականացնում» վերնագրով յօդւածում։

Հրապարակման մէջ նշւում է, որ Հայկական գորգերի ասոցիացիան (1980 թւականին ԱՄՆ-ում հիմնած կազմակերպութիւն, որը զբաղւում է գորգագործութեան հայկական աւանդոյթների պահպանմամբ) յայտարարութիւն էր տարածել, որի համաձայն` Ադրբեջանը գործողութիւններ է իրականացնում հայկական գորգերը իւրացնելու ուղղութեամբ։

«Պաշտօնական Բաքուն մասնաւոր անձանց հետ համատեղ սկսել է հովանաւորել տեղական եւ միջազգային կատալոգները, ամսագրերը, ինչպէս նաեւ ցուցահանդէսները, որտեղ Հայաստանի տարբեր շրջանների, այդ թւում նաեւ Լեռնային Ղարաբաղի տեքստիլն ու գորգերն ադրբեջանական են ներկայացւած։ Ադրբեջանական գործողութիւններում ներգրաււած են նաեւ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ»,- գրում է յօդւածի հեղինակը։

«Sputnik» Արմենիան այս թեմայով զրուցել է արւեստի ու հնաոճ իրերի ոլորտում միջազգային փորձագէտ, արտ-դիլեր եւ Փարիզում «Galerie Berdj Achdjian»-ի տնօրէն Բերջ Աչջեանի հետ։

Փորձագէտի խօսքով` Ադրբեջանի համակարգողներն իրենց կեղծիքները փորձում են համոզել կիսապրոֆեսիոնալ դիլերներին։

«Եւ քանի որ այդ դիլերները շահագրգռւած են, որ տեքստիլն ու գորգերը վաճառեն ադրբեջանցի գնորդներին, նրանք իրենց դերը վատ չեն կատարում»,- ասաց Աչջեանը։

Նա ցաւով նշեց, որ 18-19-րդ դարերում հին հայկական գորգերից շատերը դուրս են բերւել երկրից, սակայն Հայաստանն աւելի մեծ կորուստներ է ունեցել խորհրդային ժամանակաշրջանում։ Այդ նմուշների միայն մի փոքր մասն է մնացել հայրենիքում։

Փորձագէտը յիշեցրեց, որ հեղինակավոր «Smithsonian»-ն (գիտահետազօտական եւ կրթական ինստիտուտ Վաշինգտոնում) այս տարի ծրագրում է «Folklife Festival» կազմակերպել, որն ամբողջութեամբ նւիրւած կը լինի Հայաստանի աւանդոյթներին եւ արւեստին։ Սա ադրբեջանցիներին ուղղւած պատասխան կը լինի։

«Այդ փառատօնում գորգերի պատասխանատուն կը լինի Հայկական գորգերի ասոցիացիայի նախագահ Հրաչ Կոզիբեոկեանը։ Փառատօնի կազմակերպիչներն ակնկալում են, որ միջոցառումը մօտ 1 մլն. հիւր կունենայ»,- ասաց նա։

Բացի այդ, Աչջեանը նշեց, որ կատալոգ կը հրատարակւի. համաձայնութիւնն արդէն կայ։

«Արւեստի առարկաների, մասնաւորապէս, գորգերի ու տեքստիլի ադրբեջանական կեղծիքներից ապշած իտալահայը 50 հազար դոլար է յատկացրել իմ հեղինակութեամբ գրքի հրատարակման համար»,- նշեց նա։

Նա նաեւ ընդգծեց, որ հայկական տեղեկատւական պատասխանի հիմնական ուժը միջազգային մակարդակի բարձրակարգ մասնագէտների ուսումնասիրութիւններն են։

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Ուաշինկթընի հետեւողական պահուածքը խնդրոյ խռարկայ է
    Ակնարկ. Ուաշինկթընի հետեւողական պահուածքը խնդրոյ խռարկայ է

    Հայաստանի Հանրապետութեան մէջ Միացեալ Նահանգներու դեսպանին կատարած յայտարարութիւնը թէ՛ պատմական եւ թէ՛ քաղաքական ու իրաւական տուեալներով կարելի է հակափաստարկել: Բնականաբար նաեւ շատ համոզիչ ձեւերով պարզել, թէ ինչո՛ւ այդ մասին քննարկումներ չկան հայկական դաշտին մէջ, երբ յատկապէս ի սպառ կը բացակային քննարկումները Պաքուի մէջ անցեալին վերադարձը բացառելու եւ Արցախի ժողովուրդի կամարտայայտութեան փաստին հետ հաշուի նստելու: Որուն համար զարմանք չի յայտներ ամերիկացի դիւանագէտը:

  • Մեկնարկում է Իրանի եւ Հայաստանի առողջապահական զբօսաշրջութեան ոլորտների համագործակցութիւնը
    Մեկնարկում է Իրանի եւ Հայաստանի առողջապահական զբօսաշրջութեան ոլորտների համագործակցութիւնը

    ԻԻՀ առողջապահութեան փոխնախարար Հաշեմիի Հայաստան կատարած այցի ընթացքում, քննարկւել է երկու երկրների միջեւ առողջապահական զբօսաշրջութեան զարգացման հարցը: Այդ շրջանակում, առաջին իրանական ընկերութիւնը ռադիոթերապիայի զարգացած սարքաւորումներով սկսել է Հայաստանում իր աշխատանքը:

  • Վահան Իշխանեան. «Ինչ շուտ հպարտ քաղաքացիները դարձան բեսետկեքի անբաններ»
    Վահան Իշխանեան. «Ինչ շուտ հպարտ քաղաքացիները դարձան բեսետկեքի անբաններ»

    Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում. «Նիկոլ Փաշինեանը արդէն հակայեղափոխականներ է փնտրում հասարակութեան աւելի լայն շերտերում, ամենախոցելի խաւերում՝ գործազուրկների ու աղքատների մէջ, արդէն ամենաաղքատ խաւերին է մեղադրում երկրի տնտեսական անյաջողութիւններում, նրանց մեղադրում է թէ ծոյլ են, չեն ուզում աշխատել։ 

  • Չինաստանը Հայաստանին նւիրաբերեց շտապ բուժօգնութեան 200 աւտոմեքենայ
    Չինաստանը Հայաստանին նւիրաբերեց շտապ բուժօգնութեան 200 աւտոմեքենայ

    Չինաստանի Ժողովրդական Հանրապետութիւնը Հայաստանի Հանրապետութեանը նւիրաբերեց շտապ բուժօգնութեան 200 աւտոմեքենայ. յանձնման հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ Երեւանում, ներկայ էին ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Թիէն Ըրլոնգը, ՀՀ առողջապահութեան նախարարի պաշտօնակատար Արսէն Թորոսեանը եւ այլք:

  • Վարդան Ոսկանեան. «Իրանը շահագրգռւած է Հայաստանի տարածքով տարանցման միջոցով դէպի Սեւ ծով ելք ապահովման հնարաւորութեամբ»
    Վարդան Ոսկանեան. «Իրանը շահագրգռւած է Հայաստանի տարածքով տարանցման միջոցով դէպի Սեւ ծով ելք ապահովման հնարաւորութեամբ»

    Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Բազմիցս նշել եմ, որ իրանցիների համար նշանաբանութիւնը եւ խօսքային կամ գործնական մակարդակում անուղղակի նշանների կամ ուղերձների փոխանակումը չափազանց արդիական եւ, ըստ էութեան, աշխարհայացքային կարեւորագոյն բաղադրիչ է։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։