ՀՀ ԱԺ-ում կոալիցիոն գործընկերների՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի փակ նիստն աւարտւել է: ՀՀ Աժ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խօսնակ Էդւարդ Շարմազանովը յայտարարեց, որ մէկ հարց է եղել օրակարգում եւ վարչապետի պաշտօնում միաձայն առաջադրւել է Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը:
«alikonline.ir» - ՀՀ ԱԺ-ում կոալիցիոն գործընկերների՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի փակ նիստն աւարտւել է: ՀՀ Աժ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խօսնակ Էդւարդ Շարմազանովը յայտարարեց, որ մէկ հարց է եղել օրակարգում եւ վարչապետի պաշտօնում միաձայն առաջադրւել է Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:
«Ընթացակարգով՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առաջադրում են, վաղը խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանը խմբակցութեան անունից կը ներկայացնի Սարգսեանի թեկնածութիւնը եւ մենք օրէնքով սահմանջած կարգով կը քննարկենք եւ կը քւէարկենք»,- ասաց նա:
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանն էլ նշեց, որ միաձայն հաստատւեց Սարգսեանի թեկնածութիւնը. «Խմբակցութիւնները չեն կարող չհետեւել իրենց կուսակցութեան որոշումներին, չի կարող անակնկալ լինել»,- ասաց նա: