Հա

Քաղաքական

18/04/2018 - 10:50

ՀՀ նախագահը ստորագրեց Սերժ Սարգսեանին վարչապետ նշանակելու հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանն ապրիլի 17-ին հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսեանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին:

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանն ապրիլի 17-ին հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսեանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թւականի ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսեանին վարչապետ ընտրելու վերաբերեալ ԱԺՈ-10-Ա որոշումը՝ Սահմանադրութեան 149-րդ յօդւածի 5-րդ մասի համաձայն՝ Սերժ ՍԱՐԳՍԵԱՆԻՆ նշանակել վարչապետ»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նշւած է հրամանագրում:

Աւելի ուշ ՀՀ նախագահի նստավայրում կայացել է ՀՀ նախագահի եւ նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը:

Շնորհավորելով Սերժ Սարգսեանին՝ Արմէն Սարգսեանն ասել է. «Հաշւի առնելով Ձեր անցած ուղին, կազմակերպչական մեծ փորձն ու հմտութիւնները, մարդկային որակները՝ վստահ եմ, որ այս պատասխանատու պաշտօնում եւս Ձեր ողջ ներուժը կը ծառայեցնէք մեր հայրենիքի զարգացմանն ու ժողովրդի բարեկեցութեան մակարդակի բարձրացմանը»:

ՀՀ նախագահը վարչապետին մաղթել է յաջողութիւններ եւ արդիւնաւէտ աշխատանք:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։