Հա

Քաղաքական

18/04/2018 - 11:00

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը հեռախօսազրոյց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանն ապրիլի 17-ին հեռախօսազրոյց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախօսազրոյցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնութեամբ: 

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանն ապրիլի 17-ին հեռախօսազրոյց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախօսազրոյցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնութեամբ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Վլադիմիր Պուտինը եւս մէկ անգամ ջերմօրէն շնորհաւորել է Սերժ Սարգսեանին պաշտօնը ստանձնելու կապակցութեամբ եւ մաղթել յաջողութիւններ: Զրուցակիցները երկուստէք պատրաստակամութիւն են յայտնել շարունակել ջանքերը հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային յարաբերութիւնների ամրապնդման եւ ինտեգրացիոն գործընթացների առաջմղման ուղղութեամբ:

Նշենք, որ աւելի վաղ ՌԴ նախագահը նաեւ շնորհաւորական հեռագիր է յղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։