Հա

Քաղաքական

18/04/2018 - 14:30

Իրավիճակը՝ Երեւանում. 66 ցուցարար բերման է ենթարկւել

Երեւանում իրավիճակը շարունակում է լարւած մնալ:

Ինչպէս հաղորդում  են հայաստանեան ԶԼՄ-ները՝ Նիկոլ Փաշինեանը եւ նրա կողմնակիցները շարունակում են իրենց բողոքի ակցիան:

«alikonline.ir» - Երեւանում իրավիճակը շարունակում է լարւած մնալ:

Ինչպէս հաղորդում  են հայաստանեան ԶԼՄ-ները՝ Նիկոլ Փաշինեանը եւ նրա կողմնակիցները շարունակում են իրենց բողոքի ակցիան:

Այս պահի դրութեամբ, նրանք երթով շրջւում են Երեւանի փողոցներում:

ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ղեկավար Նիկոլ Փաշինեանի նախաձեռնած հաւաքի վայրերից ՀՀ ոստիկանութեան բաժին ապրիլի 18-ի ժամը 12:00-ի դրութեամբ բերման է ենթարկւել 66 քաղաքացի: Այս մասին ըստ «yerkirmedia.am»-ի՝ տեղեկացնում են ՀՀ ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապի եւ լրատւութեան վարչութիւնից:

Ծաւալւող իրադարձութիւններին դպրոցահասակների մասնակցութեան կապակցութեամբ, յայտարարութեամբ է հանդէս եկել ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը:

Նախարարութեան յայտարութեան մէջ մասնաւորապէս ասւած է. «Նկատի ունենալով, վերջին  օրերին տեղի ունեցող իրադարձութիւններին դպրոցահասակ երեխաների եւ դեռահասների ներգրաւման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը յորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնութիւններին եւ անհատներին զերծ մնալ զանգւածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:

Միաժամանակ, կոչ ենք անում ծնողներին, հաշւի առնելով դպրոցահասակների անվտանգութեան խնդիրը եւ տարիքային առանձնայատկութիւններին բնորոշ զգացմունքայնութիւնը, դրսեւորել հետեւողականութիւն եւ, համագործակցելով ուսումնական հաստատութիւնների հետ, բացառել սովորողների անուշադրութեան տիրոյթում յայտնւելու հնարաւորութիւնը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։