Հա

Քաղաքական

15/05/2018 - 16:40

Մայիսի 17-ին Աստանայում համաձայնագրեր կը ստորագրւեն ԵԱՏՄ-ի, ՉԺՀ-ի եւ Իրանի միջեւ

Մայիսի 17-ին Աստանայում համաձայնագրերի ստորագրում է պլանաւորւում Եւրասիական տնտեսական միութեան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան, ինչպէս նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ:

«alikonline.ir» - Մայիսի 17-ին Աստանայում համաձայնագրերի ստորագրում է պլանաւորւում Եւրասիական տնտեսական միութեան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան, ինչպէս նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ: Այդ մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրել են Եւրասիական տնտեսական յանձնաժողովի մամուլի ծառայութիւնից:

ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ կը գործարկւի ազատ առեւտրի գօտի, որը նախատեսում է բաւականին լայն անւանացանկի ապրանքների ներկրման մաքսատուրքերի զրոյացում:

Չինաստանի հետ պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել լայնաֆորմատ եւ ճիւղային համագործակցութեան շուրջ:

ԵԱՏՄ-ի կողմից համաձայնագրերն ստորագրելու է ԵԱՏՄ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսեանը: Ստորագրման արարողութեանը կը մասնակցեն Եւրասիական տնտեսական միութեան երկրների, Չինաստանի եւ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։