Հա

Քաղաքական

21/08/2018 - 10:00

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինեանը ստիպւած է դիմելու ՀՀԿ-ի օգնութեանը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը Հայաստանում սահմանադրական փոփոխութիւններ նախաձեռնելիս ստիպւած է դիմելու ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցութեան օգնութեանը:

«alikonline.ir» - «Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը Հայաստանում սահմանադրական փոփոխութիւններ նախաձեռնելիս ստիպւած է դիմելու ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցութեան օգնութեանը: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրութեան 92-րդ եւ 151-րդ յօդւածները, որոնք առնչւում են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնների անցկացմանը, կարող են փոփոխւել նաեւ խորհրդարանի կողմից:

Բայց դրա համար անհրաժեշտ է, որ կողմ քւէարկի պատգամաւորների առնւազն երկու երրորդը՝ 70 հոգի:

Հիմա ՀՀ ԱԺ 105 պատգամաւորներից 50-ը դեռ ՀՀԿ խմբակցութեան անդամ են, բացի այդ, 8 պատգամաւոր ՀՀԿ-ից դուրս է եկել, բայց դժւար է միանշանակ նրանց համարել Փաշինեանի թիմի անդամ: Այնպէս որ, Նիկոլ Փաշինեանին փորձութիւններ են սպասւում, որպէսզի իր կողմը գրաւի բաւարար թւով օրէնսդիրներին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։