Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2018 16:05

Գաղտնալսումների հարցը հասաւ ԵԽԽՎ. Հայաստանի հարցը կը քննարկւի Մոնիթորինգային յանձնաժողովում

ՀՀ ԱԱԾ տնօրէնի եւ ՅՔԾ պետի խօսակցութեան բովանդակութիւնը քննարկւել է ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարութեան յանձնաժողովի նիստում։

«alikonline.ir» - Երէկ` սեպտեմբերի 11-ին, ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարութեան յանձնաժողովի նիստում քննարկւել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները։ Այս մասին ըստ «Sputnik» Արմենիայի՝ «Facebook»-ի իր էջում յայտնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինէ Յովհաննիսեանը։

Պատգամաւորի հրապարակման համաձայն` նիստում մասնաւորապէս քննարկւել են Հայաստանում «խօսքի ազատութեան դէմ ուղղւած բռնաճշումները, ատելութեան խօսքի աննախադէպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիւ նախկին պաշտօնեաների եւ նրանց ընտանիքի անդամների դէմ հարուցւած քրէական գործերը, հնարաւոր սահմանադրական փոփոխութիւնները` որպէս վարչապետի պաշտօնավարումը երաշխաւորող լծակ, օրէնսդիր եւ դատական իշխանութիւնների վրայ ճնշումները»։

Յովհաննիսեանը յայտնում է նաեւ, որ քննարկման ժամանակ ինքը ներկայացրել է փաստեր, տեսանիւթեր, հրապարակումներ։

Քննարկւել է նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրէնի եւ ՅՔԾ պետի միջեւ տեղի ունեցած ձայնագրութեան բովանդակութիւնը: Յանձնաժողովը հարցի քննարկման արդիւնքում որոշում է կայացրել Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարութեան յանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի յանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրաւունքի գերակայութեան ապահովման, օրէնսդիր եւ դատական իշխանութիւնների անկախութեան ապահովման, ինչպէս նաեւ քաղաքական հետապնդումների կապակցութեամբ։

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ