Հա

Քաղաքական

11/10/2018 - 12:00

Նիկոլ Փաշինեան. «Լեռնային Ղարաբաղը պէտք է որոշիչ ձայն ունենայ խաղաղ բանակցային գործընթացում»

Հայաստանի Հանրապետութիւնը հպարտ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան անդամակցութեամբ: Երեւանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման արարողութեան ընթացքում իր ասել է Նիկոլ Փաշինեանը:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութիւնը հպարտ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան անդամակցութեամբ: Երեւանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման արարողութեան ընթացքում իր ասել է Նիկոլ Փաշինեանը:

Նիկոլ Փաշինեանն իր ելոյթում անդրադարձել է մարդկութեանը սպառնացող մարտահրաւէրներին՝ պետութիւնների ղեկավարների ուշադրութիւնը հրաւիրելով ցեղասպանութեան եւ Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Նիկոլ Փաշինեանը անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացին ընդգծեց որ. «Հակամարտութիւնը հակադրութեան մէջ է դրել արդէն աւելի քան 25 տարի իր ինքնորոշման իրաւունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին եւ Լեռնային Ղարաբաղի ընտրւած ներկայացուցիչների հետ երկխօսութիւնը մերժող Ադրբեջանին։ Մենք համոզւած ենք, որ Լեռնային Ղարաբաղը պէտք է որոշիչ ձայն ունենայ խաղաղ բանակցային գործընթացում, եւ իր կարգավիճակը պէտք է որոշւի՝ հաշւի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրաւական պարտադիր ուժ ունեցող կամարտայայտման իրաւունքը։ Միեւնոյն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակութիւն ունի անվտանգութեան հարցը։ Վերջինս այնքան յաճախ է դարձել իր իրաւունքների ոտնահարման, խտրականութիւնների եւ վայրագութիւնների զոհ, որ երկխօսութեան եւ ուժի կիրառման կրկնւող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչութեան ֆիզիկական գոյութիւնն իսկ։ Մենք հաւատում ենք, որ խաղաղութեանը միտւած մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգաւորման գործընթացի առաջմղման համար եւ մեր ողջ ջանքներն ուղղւած են փոխվստահութեան միջոցների շուրջ արագ եւ համապարփակ համաձայնութիւնների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակութիւն ունեն հակամարտութեան բոլոր կողմերի բնակչութիւններին խաղաղութեանը պատրաստելու համար»:

Յիշեցնենք որ, Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովը: Նախատեսւած էր բացման հանդիսաւոր արարողութիւն, պատւիրակութիւնների պաշտօնական դիմաւորման արարողութիւն:

Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ յարգելով համերաշխութիւնը, մարդասիրական արժէքներն ու բազմազանութիւնը՝ իբրեւ խաղաղութեան եւ բարօրութեան հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Համընդհանուր արժէքների վրայ խարսխւած այս թեման հնարաւորութիւն կը տայ արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղութիւնը, համերաշխութիւնը եւ զարգացումը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։