Հա

Քաղաքական

20/11/2018 - 15:40

Փաշինեանն՝ Իրանի մասին. «Յոյս ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մօտենում մեր իրավիճակին»

Իրանի հետ յարաբերութիւնների վերաբերեալ մեր պատկերացումները մենք յայտարարել ենք եւ դրանում որեւէ փոփոխութիւն անելու անհրաժեշտութիւն չենք տեսնում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, ՀՀ կառավարութիւնում հրաւիրւած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրութեանը, որ իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան։

«alikonline.ir» - Իրանի հետ յարաբերութիւնների վերաբերեալ մեր պատկերացումները մենք յայտարարել ենք եւ դրանում որեւէ փոփոխութիւն անելու անհրաժեշտութիւն չենք տեսնում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, ՀՀ կառավարութիւնում հրաւիրւած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրութեանը, որ իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան։ Տեղեկացնում է «news.am»-ը:

«Պետք է ինտենսիւ զարգացնենք այդ յարաբերութիւննեը, եւ այդ յարաբերութիւնները պէտք է լինեն փոխշահաւէտ։ Յարաբերութիւնների լաւ մակարդակը ոչ միայն պէտք է պահպանենք, այլեւ զարգացնենք։ Բանկային համակարգում տարբեր տեղերում լինում են խնդիրներ։ Օրինակ, ընկերութիւնն ունի յարաբերութիւններ ամերիկեան եւ իրանական ընկերութեան հետ, լինում է այնպէս, որ ամերիկեան գործընկերը դնում է ընտրութիւն՝ եթէ ուզում ես շարունակել ինձ հետ աշխատել, պէտք է դադարեցնես համագործակցութիւնն իրանական ընկերութեան հետ։ Դա մասնաջոր հարց է, իսկ կառավարական մակարդակում մեր դիրքորոշումը ներկայացրել ենք, մեր շահերը ներկայացրել ենք հայ-իրանական եւ հայ-վրացական յարաբերութիւնների մասին։ Յոյս ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մօտենում մեր իրավիճակին եւ քաղաքականութեանը, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է հայ-ամերիկեան յարաբերութիւնները լաւ տեմպերով զարգացնելը»,- ասաց Նիկոլ Փաշինեանը։

Յիշեցնենք, որ ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրութեան՝ ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։