Հա

Քաղաքական

04/02/2019 - 11:50

Տիգրան Աբրահամեան. «Ցանկացած անզգոյշ յայտարարութիւն կարող է իրավիճակի կտրուկ փոփոխման բերել»

Ադրբեջանից հնչած յայտարարութիւններից յետոյ որոշ քաղաքագէտներ կարծիք յայտնեցին, որ Արցախի հարցով բանակցութիւնները տապալւած են։ 

Բանակցութիւնների, առաջնագծում տիրող հանգստութեան, դրա շուրջ ստեղծւած լաւատեսութեան վերաբերեալ «Panorama.am»-ը զրուցել է Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամեանի հետ։

«alikonline.ir» - Ադրբեջանից հնչած յայտարարութիւններից յետոյ որոշ քաղաքագէտներ կարծիք յայտնեցին, որ Արցախի հարցով բանակցութիւնները տապալւած են։ 

Բանակցութիւնների, առաջնագծում տիրող հանգստութեան, դրա շուրջ ստեղծւած լաւատեսութեան վերաբերեալ «Panorama.am»-ը զրուցել է Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամեանի հետ։

 

- Պարոն Աբրահամեան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն անդրադառնալով ԼՂ հարցով ընթացող գործընթացներին, յայտարարեց, որ «մենք ընդհանրապէս չենք կարող նոյնիսկ քննարկել «տարածքներ խաղաղութեան դիմաց» բանաձեւը», աւելացնելով, որ այս պահին բանակցութիւններ չկան: Այս պարագայում, ինչի՞ շուրջ են արտգործնախարարների եւ երկրի ղեկավարների մակարդակով հանդիպումները, մի տեսակ այս հարցի շուրջ անորոշութիւն է ստեղծւել:

- Իսկ ի՞նչ կայ, որ լինեն բանակցութիւններ: Երբ կողմերի միջեւ չկայ վստահութեան դաշտ, ինչպէ՞ս կարող են նրանք բանակցել: Ինչի՞ շուրջ պէտք է տեղի ունենայ այդ բանակցութիւնները:

Բաւականին նուրբ եւ միաժամանակ բարդ շրջանում ենք, պաշտօնական մակարդակում ցանկացած անզգոյշ յայտարարութիւն, մեկնաբանութիւն կարող է առաջնագծում իրադրութեան կտրուկ փոփոխութիւնների բերել:

Ինչ վերաբերւում է ԱԳ նախարարների մակարդակներով հանդիպումներին, ապա դրանց նպատակը պէտք է լինի բանակցութիւններ սկսելուն ուղղւած համապատասխան դաշտի ձեւաւորումը, ինչի շուրջ էլ, ըստ տրամաբանութեան, պէտք է որ լինեն քննարկումները:

 

- Իրավիճակի ի՞նչ փոփոխութեան մասին է խօսքը, արդեօ՞ք այդ ուղղութեամբ ինչ-որ միտումներ են նկատւում:

- Դէ օրինակ՝ Ադրբեջանի արտգործնախարարութիւնը բաւականին օպերատիւ արձագանգում է Արցախի հարցով գործընթացի ցանկացած դետալի: Փորձ է արւում բանակցութիւնների վերսկսման բացակայութիւնը «ջարդել» Հայաստանի վրայ: Սկզբում ոչ պաշտօնապէս՝ արտահոսքերի եւ յօդւածների, իսկ յետոյ պաշտօնապէս սկսեցին շրջանառել այն թեզը, որ ՀՀ-ն սկսում է հրաժարւել բանակցութիւններից: Իսկ թէ սա ի՞նչ է նշանակում, կարծում եմ՝ իւրաքանչիւրի համար էլ յստակ է:

 

- Այնուամենայնիւ, կը մանրամասնէ՞ք:

- Ադրբեջան ամուր հիմքեր է նախապատրաստում իրավիճակը կտրուկ սրելու համար, իսկ մինչ այդ դրա դիւանագիտական կողմն է ապահովում: Թէ դա ո՞ր փուլում կօգտագործի, կախւած է առաջիկայում տեղի ունենալիք տարբեր մակարդակներով հանդիպումներից եւ դրա ընթացքից:

 

- Բայց ամէն դէպքում այս պահին հրադադարի ռեժիմը պահպանւում են, հակառակորդի կրակից մահվան դէպքերը կտրուկ նւազել են, այդ դէպքում, ի՞նչ է վերջին 4-5 ամսում իրավիճակն այդպիսին: Դա ամէն դէպքում հանրութեան շրջանում լաւատեսութիւն է առաջացրել:

- Ցաւօք, այդ լաւատեսութիւնը կարճաժամկէտ բնոյթ է կրելու, Ադրբեջանի քայլերն այլ բան են յուշում:

Շաբաթը 1-2 ռազմական օբիեկտ է յանձնւում շահագործման, որին շատ դէպքերում անձամբ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարը կամ նախագահն են մասնակցում, գրեթէ չկայ շաբաթ, երբ Ադրբեջանը չի յայտարարում ռազմաարդյունաբերութեան մէջ հերթական ներդրման կամ սպառազինութեան հերթական չափաքանակի ձեռք բերման մասին:

Որքան էլ դրանք փաթեթաւորւած են քարոզչական էլեմնետներով, այնուամենայնիւ դրանց մի մասը մեր դիտարկման դաշտում են:

Այսինքն, ստացւում է կայ երկու իրականութիւն՝ դիւանագիտական փափուկ ձեռքսեղմոցիների, կոմպլիմենտների փոխանակման եւ բուն ռազմադաշտում՝ սպառազինութիւնների մեծաքանակ գնումների, ռազմաքաղաքական պայմանաւորւածութիւնների եւ ռազմական օբիեկտների ընդլայնման:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։