Հա

Քաղաքական

05/02/2019 - 12:50

Ո՞ր դէպքում կարող էր ԼՂ հակամարտութեան թեման սպրդել Փաշինեան-Բոլտոն հեռախօսազրոյցից

Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման վերջին զարգացումների մասին է խօսել «Sputnik» Արմենիայի «Օրացոյց» հաղորդաշարի շրջանակում։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման վերջին զարգացումների մասին է խօսել «Sputnik» Արմենիայի «Օրացոյց» հաղորդաշարի շրջանակում։

Քաղաքագէտի խօսքով` բանակցային գործընթացի վերսկսմանն արագ տեմպ է տրւած, ամէն մէկը փորձում է իր մասով արագացնել գործընթացն ու արդիւնք ապահովել:

«Միացեալ նահանգների համար խնդիրը պարզ է, իրենք մեր տարածաշրջանում հարցեր ունեն Իրանի Իսլամական Հանրապետութեան, Մերձաւոր Արեւելքի, Թուրքիայի հետ կապւված: Տեսնում են ռուս-թուրքական դաշինքի ստեղծում եւ փորձում են բոլոր այն հարցերը, որոնք կարող են իրենց խանգարել շատ աւելի կարեւոր խնդիրների լուծման համար, փորձում են աւելի շուտ լուծել»,- ասում է Մելիք-Շահնազարեանը:

Ըստ փորձագէտի` ղարաբաղեան հակամարտութիւնն այդ հարցերից մէկն է:

«Միացեալ Նահանգների համար այն որեւէ աշխարհաքաղաքական իրավիճակ չփոխող հակամարտութիւն է: Բայց Իրանի սահմանի շուրջ լարւածութիւնը թոյլ կը տայ այլ պետութիւններին մուտք գործել ու ամրապնդել իրենց դիրքերը: Ու հիմա դրա համար Միացեալ Նահանգները փորձում է տեմպ տալ ղարաբաղեան հարցի լուծմանը»,- ասում է նա: 

Քաղաքագէտի խօսքով` մտահոգիչ է, երբ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջան Բոլտոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ չի քննարկում ղարաբաղեան հակամարտութեան խնդիրը, բայց երկու-երեք օր անց խօսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ու փաստացի քննարկում այդ հարցը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։