Հա

Քաղաքական

05/02/2019 - 14:30

«Flight Travel»-ը չնայած ԱՄՆ պատժամիջոցների կիրառմանը, չի դադարեցնի իր գործունէութիւնը

Հայկական «Flight Travel» ՍՊԸ-ն, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, շարունակում է գործունէութիւնը բնականոն ռեժիմով։

«alikonline.ir» - Հայկական «Flight Travel» ՍՊԸ-ն, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, շարունակում է գործունէութիւնը բնականոն ռեժիմով։ Այս մասին «News.am»-ի հետ զրոյցում ասաց «Flight Travel» ընկերութեան ղեկավար Բելլա Գէորգեանը։

«Մենք մեր գործունէութիւնը այս պահին նորմալ շարունակում ենք, պատժամիջոցները որպէս այդպիսին վերաբերում են նրան, որ ԱՄՆ գործարքներ չենք կարող անել, իսկ երկրի ներսում որեւէ խնդիր չունենք։ Քանի որ մենք գործարքներ ենք անում միայն Իրանի հետ, մեր գործունէութեան վրայ ոչ մի ձեւ չի ազդում, այդ պատճառով էլ չենք արձագանքել այդ պատժամիջոցներին»,-ասաց Բելլա Գէորգեանը։

«Flight Travel»-ի ղեկավարը նշեց, որ միակ խնդիրը, որ կարող է առաջանալ, կապւած է իր՝ ԱՄՆ մեկնելու հետ։

«Ինձ չեն թողնի ԱՄՆ մեկնել, միակ խնդիրը դա է, սակայն մենք մեր իշխանութիւնների հետ որեւէ խնդիր չունենք»,- ասաց Բելլա Գէորգեանը։

Նշենք, որ «Flight Travel » ընկերութիւնն ունի մէկ աշխատակից, այն զբաղւում է բացառապէս Երեւան-Թեհրան չւերթների աւիատոմսերի վաճառքով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։