Հա

Քաղաքական

05/03/2019 - 10:25

«Խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դէպքում, երբ ԼՂ-ի ժողովուրդը կը նստի բանակցային սեղանի շուրջ». Նիկոլ Փաշինեան

Աշխատանքային այցով Բրիւսէլում գտնւող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը մարտի 4-ին այցելել է Եւրոպական խորհրդարան: Հայաստանի վարչապետին դիմաւորել է ԵԽ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Դէյւիդ Մաքալիսթերը:

«alikonline.ir» - Աշխատանքային այցով Բրիւսէլում գտնւող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը մարտի 4-ին այցելել է Եւրոպական խորհրդարան: Հայաստանի վարչապետին դիմաւորել է ԵԽ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Դէյւիդ Մաքալիսթերը: Հաղորդում է «Yerkir.am»-ը:

ՀՀ վարչապետ հանդէս է եկել ելոյթով ԵԽ արտաքին յարաբերութիւնների հանձնաժողովում, որում անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացին: Նա մասնաւորապէս նշել է.

«Եթէ մենք ձգտում ենք հակամարտութեան խաղաղ, արդար եւ երկարատեւ լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին պէտք է հնարաւորութիւն տրւի ինքնուրոյն որոշել իր ապագան: Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չեմ կարող ներկայացնել: Որպէս վարչապետ, ես միայն ունեմ Հայաստանի քաղաքացիների մանդատը, այլ ոչ թէ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան, ովքեր ունեն սեփական սահմանադրութիւն եւ ձեւաւորում են իրենց սեփական կառավարութիւնը:

Ինձ համար ակնյայտ է, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դէպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կը նստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթէ լսւի եւ հաշւի առնւի Ղարաբաղի ժողովրդի ձայնը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։