Հա

Քաղաքական

07/03/2019 - 11:30

«Հայաստանը աւտորիտար չի լինի». Փաշինեանը` «Euronews»-ին

«Euronews»-ի թղթակիցը Բրիւսէլում զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:

«alikonline.ir» - «Euronews»-ի թղթակիցը Բրիւսէլում զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Լրագրողը հարցրել է արտաքին քաղաքականութեան մասին` Երեւանը դեռ փորձո՞ւմ է հաւասարակշռութիւն պահել Մոսկւայի եւ Բրիւսէլի միջեւ: Փաշինեանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ հաւասարակշռելը ճիշտ ձեւակերպում է: Մեր արտաքին քաղաքականութեան գլխաւոր նպատակն է ամրապնդել մեր անկախութիւնը, պաշտպանել մեր ինքնիշխանութիւնը, անվտանգութիւնը եւ այլն»:

Հարցին` ԵՄ-ն հարեւանութեան քաղաքականութեան շրջանակում առաջարկում է ֆինանսաւորում, ի՞նչ է Հայաստանն առաջարկում ԵՄ-ին, ՀՀ վարչապետը պատասխանել է, որ  Հայաստանն ունի ԵՄ-ի հետ գործընկերութեան մասին համապարփակ եւ ընդլայնւած համաձայնագիր: «Մեր կառավարութիւնը վճռական է այն կատարելու հարցում: Դա նշանակում է ունենալ լիովին անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դէմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմ եւ կոռուպցիայի կանխարգելում»,- ասել է նա:

Լրագրողը հարց է ուղղել նաեւ տնտեսական յեղափոխութեան մասին` հետաքրքրւելով` արդեօ՞ք դա է ՀՀ կառավարութեան առաջնահերթութիւնը:

«Մեզ մօտ` Հայաստանում, կառավարման ու փոփոխութիւնների աւտորիտար համակարգ չէ: Ժողովրդավարական համակարգի համար կարեւոր է ցանկացած գործընթացում՝ քաղաքական, տնտեսական եւ այլն, ներառել աւելի ու աւելի շատ մարդկանց»,- նշել է Փաշինեանը:

Լրագրողի հարցին, թէ, հաշւի առնելով ՀՀ վարչապետի ներկայիս վարկանիշը երկրում, հնարաւո՞ր է, որ վարչապետ Փաշինեանը պարբերաբար վերընտրւի, եւ հայերի ներկայիս սերունդը ճանաչի միայն մէկ ազգային առաջնորդի, Փաշինեանը պատասխանել է. «Եթէ ինձ ընտրեն ազատ ու ժողովրդավարական ընտրութիւնների ճանապարհով, դա նորմալ է: Սակայն եթէ Հայաստանում առաջ գայ աւտորիտար կառավարման ու բռնապետական կարգի վտանգ, ապա դա որեւէ շանս չի ունենայ: Ժողովրդավարութիւնը բխում է մեր ժողովրդից ու մեր ազգային արժէքներից»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։