Հա

Քաղաքական

08/04/2019 - 14:20

«Հերթական ապազգային կեղտի ալիքն է, «յեղափոխական» իշխանութիւնը մէկ շաբաթում անհեթեթ ու վնասակար քայլեր արեց». Աւետիք Չալաբեան

«Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր եւ խորհրդի անդամ Աւետիք Չալաբեանի խօսքով՝ մէկ շաբաթում «յեղափոխական» իշխանութիւնն այնքան անհեթեթ ու վնասակար քայլեր է արել, որ դրան պէտք է հակահարւած տալ:

 «alikonline.ir» - «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր եւ խորհրդի անդամ Աւետիք Չալաբեանի խօսքով՝ մէկ շաբաթում «յեղափոխական» իշխանութիւնն այնքան անհեթեթ ու վնասակար քայլեր է արել, որ դրան պէտք է հակահարւած տալ:

Աւետիք Չալաբեանի ֆէյսբուքեան գրառումը ներկայացնում ենք ամբողջութեամբ.

«Երէկ տօնական օր էր, եւ ես շատ կուզէի պահպանել տօնական տրամադրութիւնը։ Սակայն մի շաբաթւայ ընթացքում «յեղափոխական» իշխանութիւնը այն քանակութեան անհեթեթ ու վնասակար քայլեր է կատարել, որ հասկանալի դարձաւ, որ սա պլանաւորւած հերթական ապազգային կեղտի ալիքն է, որին պէտք է հակահարւած տալ։

ա) երբ մարդը փոխում է իր սեռը, դա գուցէ դեռ իր գործն է, թէեւ անաստւած է եւ անբնական։ Երբ մարդը փոխում է իր սեռը՝ մարմնավաճառութեամբ զբաղւելու համար՝ դա արդէն զզւելի է եւ հակահասարակական։ Բայց երբ այդ նոյն զզւելի մարմնավաճառը, կամ նրանց կոլեկտիւ շահը ներկայացնող մէկը, երկրի բարձրագոյն ամբիոնից ամբողջ հասարակութեանը մեղադրում է իրենց նկատմամբ բռնութեան մէջ, եւ դա արւում է իշխանական պատգամաւորների ոգեւորող բացականչութիւնների և ծափահարութիւնների ներքոյ, դա արդէն իշխանութեան կոլեկտիւ այլասերում է, իրական իշխանական մարմնավաճառութիւն։

բ) երբ իշխանութեան կարկառուն ներկայացուցիչը անընդհատ խօսում է յեղափոխութիւնից, ազատութիւնից, ժողովրդավարութիւնից, նոյնիսկ պնդում է, որ յեղափոխութիւնը աւելի կարեւոր է, քան Արցախեան պատերազմում տարած յաղթանակը (որի վաստակած մասնակիցն է ինքը նաեւ) (խօսքը Սասուն Միքայէլեանի մասին է-ԽՄԲ.), դա կարելի է վերագրել դեռ ոգեւորութեանը եւ լեզւի սխալ շրջադարձերին։ Երբ նոյն գործչի 25-ամեայ անփորձ եւ անվաստակ զաւակը ականջներից ձգելով դարձւում է Հրազդանի քաղաքապետ, դա արդէն սեփական քարոզած արժէքների ոտնահարումն է։ Բայց երբ նոյն գործիչը միաձայն, առանց որեւէ մրցակցի, «ընտրւում» է ԵԿՄ նախագահ, նոյն իշխանութեան կողմից ձերբակալւած նախորդ նախագահի փոխարէն, դա արդէն պաթալոգիա է, ցոյց է տալիս յեղափոխութեան եւ յեղափոխականների իրական նպատակը, իրենց իրական երազանքները։

գ) եթէ այս ամէնը դեռ քիչ էր, վարչապետի տիկինը, որը մինչ այդ էլ աչքի էր ընկել իր տարօրինակ «խաղաղասիրական» ելոյթներվ, հիմա որոշում է պատռել դիմակը, եւ յայտարարել, որ մեր հազարաւոր զոհերը յանուն ոչնչի են։ Հազարաւոր այն մայրերը, որոնք որդի են տւել յանուն հայրենիքի պաշտպանութեան, հայրենիքի, որի ամէն թփի և քարի համար արիւն է թափւած, հիմա պէտք է մտածեն, որ իրենց երեխաների արիւնը «յանուն ոչնչի» էր, ինչ որ գիշատիչների կապրիզի արդիւնք էր, ոչ թէ մեզ պարտադրւած դաժան իրողութիւն, որից պաշտպանւելը գին է պահանջում, իսկ այդ գին վճարած ընտանիքները՝ յարգանք եւ խոնհարում։

Պարոնայք եւ տիկնայք «յեղափոխականներ», դուք սպառում եք մեր համբերութեան բաժակը։ Դուք արագ տեմպերով գնում ՀՀՇ հետքերով, որը յեղափոխական ոգեւորութեան վրայ իշխանութեան գալով, տառացիօրէն մէկ տարում դարձաւ մեր ժողովրդի աչքի փուշը։ Կանգ առէ՛ք, մի խաղացէ՛ք մեր սրբութիւնների հետ, մեր ժողովրդի համբերութիւնը անսպառ չի»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։