Հա

Քաղաքական

14/04/2019 - 09:45

««Գորշ տարածքներ» բառակապակցութիւնն անընդունելի է, Արցախն ազատ երկիր է». Դաւիթ Բաբայեանը` Միատովիչին

Եւրոպական տարբեր կառոյցներ, կարծես, ուզում են վերանայել իրենց մօտեցումներն Արցախի հետ յարաբերութիւնների տեսանկիւնից:

«alikonline.ir» - Եւրոպական տարբեր կառոյցներ, կարծես, ուզում են վերանայել իրենց մօտեցումներն Արցախի հետ յարաբերութիւնների տեսանկիւնից: Այդ մասին ֆէյսբուքեան ուղիղ եթերում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի Գլխաւոր տեղեկատւական վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանը. տեղեկացնում է «News.am»-ը:

Նա յիշեցրել է, որ ԵԽԽՎ-ում իր ելոյթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ պէտք է ակտիւացնել յարաբերութիւններն Արցախի հետ. «Այնտեղ նաեւ որոշ քննադատական գաղափարներ են հնչել ԵԽԽՎ-ի նկատմամբ, որ այդ կառուցի դիրքորոշումը ինչ-որ տեղ նաեւ նպաստել է Ադրբեջանի ագրեսիւ պահւածքին:

Դրանից անմիջապէս յետոյ ԵԽԽՎ գլխաւոր քարտուղար Թորբեորն Եագլանդն յայտարարեց, որ պէտք է նոր որակ հաղորդել Արցախի եւ նմանատիպ պետութիւների հետ յարաբերութիւններին եւ նշել է, որ պէտք է Մարդու իրաւունքների յանձնակատար Դունիա Միատովիչը պէտք է ուշադրութիւն դարձնի այդ հարցին: Միատովիչը յայտարարել է, որ ուզում է «գորշ տարածքների» նկատմամբ աւելի մեծ հետաքրքրութիւն լինի, գնան այդ տարածքներ, տեսնեն` ինչ զարգացումներ են այնտեղ տեղի ունենում մարդու իրաւունքների տեսակէտից»,- յայտարարեց Դաւիթ Բաբայեանը:

Նա ընդգծեց, որ իրենք անմիջապէս արձագանքելն են, որ «գորշ տարածքներ» բառակապակցությունն անընդունելի է, որովհետեւ Արցախն ազատ, հասանելի երկիր է, բոլորն էլ կարող են գալ, ծանոթանալ:

«Եթէ կայ ցանկութիւն գալու, յարաբերւելու, մենք միայն ողջունում ենք այդ մօտեցումը, թող գան, ծանօթանան` ինչպիսի երկիր է եւ համեմատեն Ադրբեջանի հետ: Երբ մարդիկ գալիս են, տեսնում են բարբարոս երկիր Ադրբեջանը եւ ժողովրդավարութեան ուղին ընտրած Արցախը, իրենք եզրակացութիւններ անում են»,- ասաց Դաւիթ Բաբայեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։