Հա

Քաղաքական

16/05/2019 - 12:50

ԵՊՀ-100

Երեւանի պետական համալսարանն այսօր դարձաւ 100 տարեկան:

1919 թւականի մայիսի 16-ին Հայաստանի առաջին Հանրապետութեան նախարարների խորհուրդը Հայաստանում համալսարան հիմնելու վերաբերեալ որոշում ընդունեց:

«alikonline.ir» - Երեւանի պետական համալսարանն այսօր դարձաւ 100 տարեկան:

1919 թւականի մայիսի 16-ին Հայաստանի առաջին Հանրապետութեան նախարարների խորհուրդը Հայաստանում համալսարան հիմնելու վերաբերեալ որոշում ընդունեց:

Որոշման ակունքում կանգնած էր Ալեքսանդր Խատիսեանի կառավարութիւնում լուսաւորութեան նախարարի պաշտօնն ստանձնած, դաշնակացական ականաւոր գործիչ, մեծ մտաւորական, Նիկոլ Աղբալեանը: Նրան յիրաւի պէտք է համարել ԵՊՀ հիմնադիր հայրը:

1920 թւականի յունւարի 31-ին Գիւմրիի (այն օրերին՝ Ալեքսանդրապոլ) առեւտրային դպրոցի շէնքում մեծ շուքով կատարւեց Հայաստանի համալսարանի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետութեան այն օրերի ղեկավարները եւ բազմաթիւ հիւրեր, այդ թւում, նաեւ,  արտասահմանից։

Համալսարանի առաջին ռեկտորը իրաւագիտութեան պրոֆեսոր Իւրի Ղամբարեանն էր։ Առաջին ուսումնական տարում համալսարանն ունեցել է մէկ՝ պատմալեզւաբանական ֆակուլտետ, 262 ուսանող եւ 32 դասախօս։ Համալսարանում դասերի մեկնարկը տրւեց նշանաւոր հայագէտ Ստեփան Մալխասեանցի՝ 1920 թվւականի փետրւարի 1-ին կարդացած դասախօսութեամբ։

Իւրի Ղամբարեանի ջանքերի շնորհիւ, հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախօսելու հրաւիրւեցին արտասահմանեան բուհեր աւարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող անւանի գիտնականներ Յակոբ Մանանդեանը, Մանուկ Աբեղեանը, Աշխարհբէկ Քալանթարը, Ստեփան Մալխասեանցը եւ ուրիշներ։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից յետոյ, առաջին լուսժողկոմ Աշոտ Յովհաննիսեանի «Երեւանի համալսարանի վերակազմութեան մասին» հրամանով, 1920 թւականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանւանւել է Երեւանի ժողովրդական համալսարան։ Երեւանում վերաբացւած կրթօջախի ռեկտոր է ընտրւել հայագէտ, պրոֆեսոր Յակոբ Մանանդեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։