Հա

Քաղաքական

20/05/2019 - 07:00

«Վտանգաւոր ու կեղտոտ բան էք անում, որը չի ներւի ոչ ոքի». Հրանտ Մելիք-Շահնազարեան

Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքում գրել է.

«alikonline.ir» - Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքում գրել է.

«Ճի՞շտ եմ հասկանում, որ Երեւանի փողոցներում քայլելը վտանգաւոր է դառնում։ Խնդրում եմ մի պահ կենտրոնացէք էլի, սիրելի ընկերներ։ Քաղաքական գործիչը զբօսնում է իր թոռնիկների հետ Երեւանի կենտրոնում ու յանկարծ մի խումբ թափթփուկներ յարձակւում են նրա վրայ։ Սա ի՞նչ է։ Նախադէ՞պ։ Զգուշացո՞ւմ։ Ներքին թշնամանքի հրահրո՞ւմ…

Պատկերացնո՞ւմ էք Հրանտ Մարգարեանի վրայ յարձակումը շղթայական ինչ ռեակցիա կարող է տալ։ Սա ի՞նչ պլանաւորւած յարձակում է մեր ժողովրդի ու պետութեան վրայ։ Սկզբից ոստիկանութեանն են ստորացնում, աղբ դարձնում, յետոյ մարդկանց վրայ յարձակւում։ Ուշքի եկէք, ժողովուրդ։ Վտանգաւոր ու կեղտոտ բան էք անում, որը չի ներւի ոչ ոքի։ Թէ ձեզ իշխանութիւն էք հռչակել, ուրեմն զսպէք ձեզ։ Բանը բանից յանկարծ չանցնի։ Տեսէք, յետոյ չասէք, թէ չէք հասկացել ինչ էք անում»,- ասւած է գրառման մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։