Հա

Քաղաքական

20/05/2019 - 17:30

«Մարտահրաւէր Հայաստանի ու Արցախի անվտանգութեանը` շրջանառելով «դաւադիր պատերազմի հրահրման» վերաբերեալ երեւակայութեան ծնունդ-եզրոյթը». Կ. Բեքարեան

Պատերազմ յայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետութեան. ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել նախկին ՀՀԿ-ական պատգամաւոր Կարէն Բեքարեանը։

«alikonline.ir» - Պատերազմ յայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետութեան. ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել նախկին ՀՀԿ-ական պատգամաւոր Կարէն Բեքարեանը։

«Վարչապետի ելոյթը կարելի է անւանել պատմական: 

Պատերազմ յայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետութեան:

Բոլոր գեղեցիկ, վերացական ու առաջին հայեացքից ականջ շոյող ձեւակերպումներն ընդամենը շիրմա են, փաթեթաւորման գործիք...

Թւում է սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել: Բայց փաստօրէն կայ, եւ վարչապետի նոյն ելոյթում:

Գիտակցաբար թէ ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարաւոր պատերազմի դէպքում մեղաւորներին, ու նշանակեց` ներսից:

Գիտակցե՞ց արդեօք - ի՞նչ կարգի մարտահրաւէր ստեղծեց Հայաստանի ու Արցախի անվտանգութեանը - շրջանառելով «դաւադիր պատերազմի հրահրման» վերաբերեալ իր երեւակայութեան ծնունդ-եզրոյթը:

Յ. Գ.- Կարծում եմ այս ելոյթի ու կապիտալի արտահոսքի՝ ուղղակի ու անուղղակի կապերի մասին կարտայայտւեն տնտեսագէտները...»,- գրել է նախկին պատգամաւորը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։