Հա

Քաղաքական

21/05/2019 - 11:00

«Ղարաբաղը զգում է՝ իր մէջքի հետեւում ինչ-որ բան է կատարւում»․ «168 Ժամ»

«168 ժամ»-ը գրում է․ «Ցանկացած յեղափոխութիւն ունի իր ժանրը, իր էպիզոդները՝ արտաքին թշնամի, դաւադրութիւններ, եւ այլն։ Այսինքն՝ այս կերպ գործում է այն իշխանութիւնը, որը նպատակ ունի ոչ թէ լուծել համահասարակական խնդիրները, այլ պահել իր ազդեցութիւնը։ Նիկոլ Փաշինեանը, մէկ տարի է՝ իշխանութիւն է, դատական համակարգն իշխանութեան ամենակարեւոր ճիւղերից մէկն է, եւ այդ ոլորտում բարեփոխումները պէտք է նախաձեռնւէին ամենաառաջին հերթին։

«alikonline.ir» - «168 ժամ»-ը գրում է․ «Ցանկացած յեղափոխութիւն ունի իր ժանրը, իր էպիզոդները՝ արտաքին թշնամի, դաւադրութիւններ, եւ այլն։ Այսինքն՝ այս կերպ գործում է այն իշխանութիւնը, որը նպատակ ունի ոչ թէ լուծել համահասարակական խնդիրները, այլ պահել իր ազդեցութիւնը։ Նիկոլ Փաշինեանը, մէկ տարի է՝ իշխանութիւն է, դատական համակարգն իշխանութեան ամենակարեւոր ճիւղերից մէկն է, եւ այդ ոլորտում բարեփոխումները պէտք է նախաձեռնւէին ամենաառաջին հերթին։ Վարչապետը դա չարեց, հին համակարգը շարունակեց աշխատել՝ բազում գործեր եղան… դատարանները գործում էին, եւ Փաշինեանը հարցեր չունէր։ Հէնց դատարանն ազատ արձակեց Քոչարեանին, նա միանգամից յայտարարեց այդ ոլորտում առկայ ճգնաժամի մասին»,- այս մասին «168 ժամ»-ի հետ զրոյցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին։ Նրա խօսքով՝ դա նշանակում է, որ, իհարկէ, ճգնաժամ կայ, բայց դա ունի աշխարհայացքային բնոյթ, նա ցանկանում էր, որ դատարանները լինէին լիբերալ, սակայն ենթարկւէին իր կամքին։

Փաշինեանը երէկ խօսել է նաեւ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում դաւադրութեան հնարաւորութեան մասին՝ ասելով, թէ Արցախում ՀՀ կառավարութեան ու անձամբ վարչապետի դէմ ստայօդ քարոզչութիւն է իրականացւում, որը վերլուծելով` դաւադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ յանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատւութիւնը ՀՀ կառավարութեան վրայ դնելու դաւադիր նպատակ է տեսնում։ Այս առնչութեամբ Տարասովն ասել է.

«Լսէք, Ղարաբաղում մարդիկ պայքարում են, նրանք հայաստանցիների հետ միասին պաշտպանում են այն տարածքը, որը նրանք ուզում են պահել իրենց վերահսկողութեան տակ։ Երբ Փաշինեանն իր անձնական հրամանով ազատեց պաշտօնից Ղարաբաղի պաշտպանութեան նախարարին, դա Ղարաբաղի ներքին գործերին միջամտութիւն էր, միւս կողմից՝ նա նշում է, որ Ղարաբաղն առանձին տարածք է։

Սրանք երկակի, եռակի ստանդարտներ են, որոնք այդ հասարակութեան մէջ արդէն չեն էլ աշխատում։ Սա հրապարակախօսութեան կրիզիս է, ժանրի ճգնաժամ է, եւ ոչ թէ՝ քաղաքականութիւն։ Նա փակուղում է յայտնւել, բայց դրանից դուրս գալ է հարկաւոր, որովհետեւ արդէն աջակցութեան մակարդակը նախկինը չէ, այս անգամ մարդիկ դուրս եկան իր կոչի ետեւից, բայց ոչ այն թափով, ինչ անցեալ տարի գարնանը:

Աւելին՝ շատ մարմիններ, այդ թւում՝ նախագահը, կոչ արեց հետեւել օրէնքի տառին։ Նա քիչ-քիչ յայտնւում է մեկուսացման մէջ։ Ո՞վ է Ղարաբաղում դաւադրութիւն կազմակերպում՝ Ռոբերտ Քոչարեա՞նը… Կամ Բակօ Սահակեա՞նն է դաւադրութիւն կազմակերպում»։

Հարցին էլ, թէ այս յայտարարութիւնից յետոյ կարծիք կայ, որ հայկական կողմը կարող է գնալ այդ ճանապարհով՝ մեղաւորութիւնը դնելով Արցախի վրայ, Տարասովը պատասխանել է.

«Դա հիմնաւորումներից զուրկ չէ, քանի որ շատ անհետեւողական քաղաքականութիւն է վարւում ղարաբաղեան ուղղութեամբ։ Ես շատ եմ ասել, որ մի շարք զարգացումներից տպաւորութիւն եմ ստանում, որ կայ պրոյեկտ, կայ ծրագիր, դա ղարաբաղեան կողմը նկատում է, Ղարաբաղը զգում է, որ իր մէջքի հետեւում ինչ-որ բան է կատարւում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։